Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ են քննարկել Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ-ի անդամները. Բորդյուժան Երեւանում է. (Տեսանյութ)

Օգոստոս 16,2016 12:56

Այսօր ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ներքո ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստն էր, որի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդիպեցին լրագրողներին եւ հանդես եկան համատեղ հայտարարությամբ:

Լրագրողներին թույլ չտրվեց որեւէ հարց ուղղել: Նիկոլայ Բորդյուժան ընդհանրապես որեւէ բառ չասաց լրագրողների հետ հանդիպմանը:

Ohanyan_Bordyuja-2

Սեյրան Օհանյանն ասաց, որ սա հերթական նիստն էր եւ այս հանդիպումների ձեւաչափը յուրահատուկ հնարավորություն է՝ քննարկելու առկա ակտուալ հարցերը՝ հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներում, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանում եւ ճշգրտելու հետագա աշխատանքը՝ ռազմական համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչն էլ իրենք արեցին այս նիստի օրակարգի շրջանակներում:

HAPK_2 HAPK_4

Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ հարցերի մի մասը կապված էր կոալիցիոն ռազմարդյունաբերության զարգացման ու ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացմանը՝ կատարելագործելով ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի՝ փոխգործակցությունը եւ ստեղծելով կազմակերպություններ՝ հակաօդային պաշտպանության ոլորտում:

Նախարարը վերջում տեղեկացրեց, որ հաջորդ հերթական նիստը անցկացվելու է այս տարվա հոկտեմբերին Երեւանում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031