Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը, անտեսելով բոլոր վտանգները, որոշում է կայացրել չմասնակցել ՏԻՄ ընտրություններին

Օգոստոս 16,2016 12:52

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը քաղբանտարկյալների եւ ժողովրդավարական գործընթացի վերաբերյալ

Քանի դեռ մեր կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամլո քարտուղար Դավիթ Սանասարյանը եւ քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը, շինծու մեղադրանքներով մնում են մինչդատական կալանքի տակ, «Ժառանգություն» կուսակցությունը՝ անտեսելով բոլոր վտանգները, մշտապես հավատալով քաղաքական գործընթացում մասնակցության կարևորությանը. որոշում է կայացրել չմասնակցել երկրի ողջ տարածքում ընթացող ՏԻՄ ընտրություններին:

Մի կողմից, մեր ներկայացուցիչները օրինակելի քաղաքացիներ են՝ իրենց իրավունքների իրականացմամբ և խաղաղ ժողովների մասնակցությամբ, որոնք փաստորեն պատ էին կազմել ոստիկանների եւ խաղաղ համաքաղաքացիների միջեւ, իսկ մյուս կողմից, նրանց նկատմամբ ձերբակալության ժամանակ բռնություն եւ ճնշումներ են գործադրել ու այժմ մեր կուսակիցներին սպառնում է 4-10 տարի ազատազրկում: Ինչի՞ համար, կարող ենք հարցնել:

Այստեղ չկա ժողովրդավարություն, չկա արդարություն, չկա իրավունքների ոչ մի գերակայություն: Եթե բացարձակապես անհրաժեշտ է «Ժառանգությունը», որը մշտապես մասնակցել է քաղաքական գործընթացներին նույնիսկ առավել անարդար հանգամանքներում, կարող է ստիպված սատարել ընտրական գործընթացներում ներգրավված այլ մասնակիցների, ովքեր դեռ պետության կողմից չեն ենթարկվել բռնության, հետեւաբար չեն համարվում խղճի բանտարկյալ Հայաստանի Հանրապետությունում:

Մեր տասնամյա պայքարը ցավոք սրա համար չէր:

16 օգոստոսի 2016
Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Delea says:

    Եթե «Ժառանգություն» կուսակցությանը չունի այն ուժը որ պաշտպանի փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, մամլո քարտուղար Դավիթ Սանասարյանին եւ քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանին ապա ինչով էք պաշտպանելու Հայստանի միլիոնավոր քաաքացիներին, երեվի Գասպարյան Վովային կհրավիրեք մոմ վառելու եվ հույսներդ կկապեք աստծու հետ:
    Եկել է ճիշտ կողմորոշվելու ժամանակը, կուսակության վախճանի հուղարկավորելու վայրը որոշելու:

  2. Պետո says:

    Ինչ վտանգի մասին է խոսք գնում որ չեն մասնակցելու – ծիծաղելի է, ինչպես ժառանգություն կուսակցությունը իր ստեղծման օրվանից:

  3. Armine G says:

    Երանի Հայաստանի բոլոր կուսակցությունները «Ժառանգություն» կուսակցության արածի մեկ տասներորդը անեին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031