Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմերի միջեւ ձեռք չի բերվել ըմբռնում՝ բավարար նոր հանդիպում կազմակերպելու համար. «Ժողովուրդ»

Օգոստոս 16,2016 11:53

Ուշագրավ է, որ ո՛չ Պուտին-Սարգսյան համատեղ ասուլիսի, ո՛չ էլ դրան հաջորդող օրերի ընթացում այդպես էլ չհնչեց Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների նոր հանդիպման մասին որեւէ հայտարարություն, մի բան, որն առնվազն ապրիլից հետո թե՛ Վիեննայում, թե՛ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում անմիջապես նախանշվում էր։ Հետեւաբար կարելի է եզրակացնել, որ ի հակառակ հրապարակային հավաստիացնումների՝ կողմերի միջեւ ձեռք չի բերվել ըմբռնում՝ բավարար նոր հանդիպում կազմակերպելու համար։

Իսկ դա արդեն հղի է նոր պատերազմի հավանականությամբ։ Հատկապես այս օրերին տարբեր խողովակներից հասնող տեղեկատվության ֆոնին, որ միջնորդ երկրները, առավելապես Ռուսաստանը, այս փուլում որոշել են խնդրի լուծումը թողնել կողմերի վրա՝ ասելով, եթե մեր առաջարկած որեւէ տարբերակի հավանություն չի տրվում, եթե դիվանագիտական ջանքերը ամեն կերպ հայտնվում են փակուղում, ապա այդ դեպքում իրավիճակի միակ լուծումը մնում է ուժային տարբերակը՝ պատերազմի միջոցով։

Ու, թերեւս, պատահական չպետք է համարել այս օրերին հրապարակային քննարկումներում հնչեցվող հայտարարությունները, թե պատերազմն ամեն դեպքում անխուսափելի է, ուստի ավելի լավ է պատերազմել այսօր՝ կռվելով ոչ միայն ԼՂԻՄ-ի, այլեւ ԼՂՀ ողջ տարածքի, այդ թվում եւ ազատագրված շրջանների համար:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031