Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. Իրավիճակն էլ այնպիսին չէ, որ ինչ-որ նոր տարբերակ առաջարկեն. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 16,2016 11:32

Ապրիլյան պատերազմից հետո հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուրջ ստեղծված միջազգային իրադրության, խնդրի փոխզիջումային տարբերակով լուծման հայկական կողմի պատկերացումների ու առկա «կարմիր գծերի» մասին է զրույցը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արտակ Զաքարյանի հետ։

– Հայկական կողմին ԼՂ հիմնախնդրի  կարգավորման  նոր տարբերակ առաջարկվո՞ւմ է:

– Չեմ կարծում, որ նոր տարբերակ է առաջարկվում։ Իրավիճակն էլ այնպիսին չէ, որ ինչ-որ նոր տարբերակ առաջարկեն։ 20 տարուց ավելի  ընթացող  բանակցային գործընթացում առաջարկվել, քննարկվել ու մշակվել են բոլոր դետալները։

Ուստի, նոր բան, որպես այպիսին, պատկերացնել բավական դժվար է։ Նոր բան կլիներ, եթե ամբողջապես իրավիճակ փոխվեր, ինչը չկա։ Մենք այս պահին ունենք միայն նոր իրողություն, որ ապրիլյան պատերազմով Ադրբեջանը փորձեց շահարկել խնդրի ռազմական լուծման տարբերակը

ու չհաջողեց։ Ըստ էության, ռազմական  ճանապարհով լուծումը բացառվեց։ Այսօր բոլոր ուժերը պետք է կենտրոնացնել միայն խաղաղ, քաղաքական լուծման ուղղությամբ։ Իսկ խաղաղ լուծում ասելով մենք հասկանում ենք ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացումը եւ դրա միջազգային ճանաչումը։ Բոլոր

խնդիրները կարող են քննարկվել փոխզիջումային ձեւաչափով, սակայն դրա սկիզբն ու հենքը ինքնորոշման իրավունքի իրացման լիարժեք հնարավորությունն է։

Զրուցեց Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031