Լրահոս
Օրվա լրահոսը

Անբացատրելի զգացողություններ ունեմ. Սիմոն Մարտիրոսյան

Օգոստոս 16,2016 10:59

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի կարծիքով` նման հաջողության համար ինքը պարտական է մարզիչներին:
«Միշտ աշխատել եմ քրտնաջան, և այդ աշխատանքը տվեց իր ցանկալի արդյունքը:

Այս մեդալի համար ես շնորհակալ եմ մարզիչներիս: Անբացատրելի զգացողություններ ունեմ, չեմ կարող բառերով փոխանցել այս ամենը: Պատանեկան Օլիմպիական խաղերում ունեցածս հաջողությունը հեշտ տրվեց, սակայն չեմ կարող նույնը ասել նաև այս խաղերի մասին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարտիրոսյանը:
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում երկամարտի 417 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

ՀԱՕԿ լրատվության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031