Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյանը պնդում է, որ որդուն անհիմն ու ապօրինի են կալանքի վերցրել «Հրապարակ»

Օգոստոս 16,2016 10:51

Վաղը վերաքննիչ դատարանը կլսի Արշակ Սադոյանի որդու փաստաբանի՝ Վարդան Զուռնաչյանի բերած բողոքը՝ փոխել Արեգ Սադոյանի խափանման միջոց կալանքը։ Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, նախկին պատգամավորը կանխատեսել չցանկացավ, միայն նշեց, որ հավատում է Հայաստանի արդարադատությանը։

Սադոյանը պնդում է, որ որդուն անհիմն ու ապօրինի են կալանքի վերցրել, այն դեպքում, երբ հուլիսի 28-ի հայտնի դեպքերի ժամանակ իր որդու պես ոստիկանական ուժերի հետ շփման առաջին գծում կանգնած են եղել բազմաթիվ այլ քաղաքացիներ, ու, չգիտես ինչու, թիրախավորվել է հենց իր որդին։ «Գուցե հենց այն բանի համար, որ իմ որդին է»,- տարակուսեց Սադոյանը՝ հավելելով. «Ենթադրենք՝ կա նաեւ համապատասխան տեսագրություն, որում երեւում է իմ որդին, բայց բնական հարց է ծագում՝ ինչու հենց նա»։

Նկատեցինք, որ ինքն արդեն քանի տարի է՝ Հանրային խորհրդում է, պրոիշխանական կեցվածք ունի, ասել է թե՝ ընդդիմադիր դաշտի ,շառից-փորձանքից հեռու», գլուխը դինջ՝ իր գործին է, ինչո՞ւ պիտի իր որդին իրավապահների նշանառության տակ հայտնվեր։ Նախկին պատգամավորն արձագանքեց. «Կան որոշ մարդիկ, որոնք շահագրգռված են, որ հասարակական լարվածությունն անընդհատ մնա ուժի մեջ, քանի որ դա ոնց որ թե իրենց բիզնեսն է, իրենց կորպորատիվ շահերն են, եւ այդ ուժերը հակառակն են փորձում անել ամեն ինչ… լա՜վ, հասկացաք, երեւի»։

«Այսինքն՝ իրավապահ համակարգն է շահագրգռված Ձեր դեմ կամպանիա իրականացնել՝ օգտագործելով Ձեր որդու հանգամանքը»՝ մեր ճշտմանը պարոն Սադոյանը պատասխանեց. «Կան մարդիկ, որոնք շահագրգռված չեն, որպեսզի, այսպես ասած, փոխհամաձայնեցված ընդհանուր համագործակցության ընդհանուր քաղաքականություն գնա, ընդհակառակը՝ նրանք ավելի շահագրգռված են երբեմն ավելի ու ավելի սրելու լարումները»։

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031