Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է.«Այսօր ժամը 9։00-ին կայացավ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը։ Երկկողմանի հանդիպմանը ներկա էին երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխնախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ռազմական համագործակցության բազմակողմանի հարցեր»: