Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը պիտի Ադրբեջանին պատասխանատվության կանչի, ոչ թե Հայաստանին. «Ամերիկայի Ձայն» (Տեսանյութ)

Օգոստոս 16,2016 10:26

Միացյալ Նահանգների հայ համայնքն ակնկալում է Վաշինգտոնի ավելի սերտ ներգրավվում ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է Ամերիկայի Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը. «Մեր դիրքորոշումը հստակ է՝ կա Մինսկի խմբի երեք համանախագահող, նրանք խորհրդակցում եւ աշխատում են միասին, եւ չպետք է լինի մեկ համանախագահող, որը փորձի մյուսներից անկախ գործել»:

Բարսամյանի խոսքով, կարգավորման գործընթացը պետք է մնա Մինսկի խմբի երեք համանախագահների շրջանակում եւ այլ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի մասնակցությունն այդ գործընթացին անտեղի է: Այդ նպատակով ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչները Սպիտակ տանն ու Պետքարտուղարությունում հանդիպումների ընթացքում կոչ են անում ԱՄՆ-ի վարչակազմին ակտիվորեն մասնակցել կարգավորման գործընթացին. «Ամեն ինչ պետք է արվի երեք համանախագահների շրջանակում, Հայաստանի եւ Ղարաբաղի մասնակցությամբ, իսկ պրն. Պուտինը պետք է պատասխանատվության կանչի Ադրբեջանին, ոչ թե Հայաստանին»:

Բարսամյանի կարծիքով, հայկական կողմը խաղաղություն է ցանկանում եւ պատրաստ է ղարաբաղյան խնդրի լուծմանն այն պայմանով, որ Ղարաբաղըբանակցությունների կողմ հանդիսանա եւ հավանություն տա կարգավորման առաջարկներին։Սակայն, ասում է նա, պաշտոնական Բաքուն պատրաստ չէ կարգավորել խնդիրը.

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031