Ամուլսարի ծրագիրը մտնում է նոր փուլ և այս կապակցությամբ ընկերությունը որոշում է կայացրել անվանափոխել Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ ընկերության դուստր կազմակերպություն հանդիսացող Գեոթիմ ՓԲԸ-ն Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի:
Որոշումը կայացվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում աշխատող թիմը ընդլայնվելու է, դառնալով երկրում խոշորագույն ներդրումային ծրագրի՝ Ամուլսարի վրա աշխատող մեծ թիմ, որը ներառելու է Գեոթիմի, Լիդիան Ինթերնեյշնլի, կապալառուների թիմը: Ամուլսարի ծրագիրը ներկայացնելու համար ընկերությանը անհրաժեշտ էր մեկ անվանում, անվան հետ կապված շփոթմունքներից խուսափելու համար:
Ավելի քան 10 տարի Լիդիան Ինթերնեյշնլը ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը և Հայաստանը համաշխարհային շուկայում, Լիդիան անվանումը ձեռք է բերել մեծ ճանաչում: Ընդհանուր անունը հնարավորություն կտա Ամուլսարի ծրագրին ներկայանալու մեկ անվամբ և տարբերանշանով:
Գեոթիմի անվանափոխությունը Լիդիան Արմենիայի որևէ այլ իրավական փոփոխություն չի ենթադրում: Ընկերությունը կշարունակի աշխատել նույն իրավական պայմաններով, ինչպես և գործում էր նախորդ անվանմամբ: Լիդիան Արմենիա ՓԲԸ-ն (նախկինում՝ Գեոթիմ ՓԲԸ-ն) գրանցված է Հայաստանում և ընկերության վրա տարածվում են Հայաստանյան բոլոր օրենքները:
Կարդացեք նաև
Մամլո հաղորդագրություն