Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խմեք ապխտած ձկով

Օգոստոս 16,2016 10:07

«Դարեր շարունակ ռուսական հողի սահմանների նկատմամբ ոտնձգություններ են կատարել օտարները: Միայն ուժեղ թագավորներն են կարողացել հակահարված տալ եւ պետությունը դուրս բերել աղքատությունից… Հիմա շնորհիվ ուժեղ առաջնորդ Վ. Վ. Պուտինի Ռուսաստանի հետ կրկին սկսեցին հաշվի նստել աշխարհում, իսկ Ղրիմը վերադարձավ իր պատմական հայրենիք»: Կարծում եք՝ որտե՞ղ եմ ես սա կարդացել: Կրեմլին մոտ կանգնած «ուռա-հայրենասիրական» որեւէ կայքո՞ւմ: Ժիրինովսկու երկերի լիակատար ժողովածուո՞ւմ: Ոչ, ես դա կարդացել եմ Ռուսաստանում արտադրվող (ի դեպ՝ լավ որակի) գարեջրի շշի պիտակի վրա: Այնուհետեւ նույն տեքստում ասվում է, որ սույն գարեջրագործները եկամտի 30 տոկոսը դնելու են «ժողովրդական դրուժինաները» ֆինանսավորելու վրա, որպեսզի Ռուսաստանի փողոցներում կարգուկանոն հաստատվի: Դատելով նրանից, թե ինչ է կատարվում Ռուսաստանի փողոցներում, կարելի է ենթադրել, որ այդ 30 տոկոսի գումարը տեղ չի հասնում, կամ էլ պետք է ավելացնել այդ տոկոսը` ավելի հզոր «դրուժինաներ» ստեղծելու համար:

Քանի որ Ռուսաստանում, ինչպես եւ Հայաստանում, իսկական, մրցակցային շուկայական հարաբերություններ չկան, պիտակի նման տեքստը «մարքեթինգային քայլ» չես անվանի: Շատ ավելի հավանական է, որ այդպիսով գարեջրագործներն ապահովագրել են իրենց կոռումպացված պաշտոնյաների «նայեզդներից»: Իսկապես, մի՞թե Պուտինի հասցեին նման քծնանքից հետո որեւէ, ասենք, հարկային տեսուչ կհամարձակվի մտնել այդ ձեռնարկություն եւ կաշառք պահանջել:

Այնպես որ՝ գործարարները գտան իրենց բիզնեսը պաշտպանելու ձեւը: Ուրիշ հարց, թե ինչու են մարդիկ այդպե՛ս պաշտպանվում: Եթե ուժեղ առաջնորդը հանում է Ռուսաստանը չքավորությունից, ինչպե՞ս է ստացվում, որ երկիրը պարբերաբար այդ վիճակում, այնուամենայնիվ, հայտնվում է: Թույլ առաջնորդնե՞րն են նման իրավիճակ ստեղծում: Բայց եթե Պուտինը «ուժեղ առաջնորդ է», ինչո՞ւ է այդ երկրի ժողովուրդն այս պահին այդքան չքավոր: Հա, մոռացա, խանգարում են «ոտնձգություններ ունեցող թշնամիները»:

Ռուսաստանի քաղաքացիների գործն է, իհարկե: Եթե իրենց դուր է գալիս իրենց կյանքը՝ «աջուձախ հակահարվածներ տվող ուժեղ առաջնորդի» գլխավորությամբ, ապա, բառիս բուն իմաստով` անուշ լինի, խմեք ապխտած ձկով: Մենք ապրում ենք բոլորովին այլ երկրում, եւ մեր տեսլականներն այդ առասպելաբանության հետ պետք է որ ոչ մի կապ չունենան: Բարեկամներ մնալով՝ մենք տարբեր ճանապարհներ ենք ընտրում:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ընդհանրապէս չէք սիրեր որեւէ արտաքին «լինք» հրատարակել, անկախաբար անոր բովանդակությունից: Իրաւունք ունիք, նորմալ է. թերթ մը մի այլ թերթի ծանուցման հենարանը չի :

    Ես ալ ընդհանրապէս չեմ սիրեր այդպէս ընել, որովհետեւ կարծես ծուլության կամ փախուստի ձեւ մըն է, թողում ես որ ուրիշը ասի ինչ որ ուզում ես ասել:

    Սակայն կարծեմ թէ կ’արժէ որ այս մէկը յանձնեմ ձեր ուշադրութեան. եթէ չհարատարակէք, խնդիր չկա, միայն հաճեցէք պահ մը գտնել եւ կարդալ ՝
    https://www.veteranstoday.com/2016/08/12/alla-pierce-armenia-color-revolution-did-not-happen/

    Նոյն լրագրող հեղինակէն՝
    https://theinternationalreporter.org/2016/05/11/vt-exclusive-report-on-azeri-armenia-war-damage-and-atrocities/

  2. Հ.Շ. says:

    Յ.Գ. Իսկ այդպիսի դառն եզրակացություն՝ մինչ այդ ռուսական գարեջուրը «լավ որակի» էր: Վախող կը պատկերացնեմ թէ ի՞նչ էր լինելու մտորման ուղղութիւնը, թէ որ այդ որակն ել վատը լինէր…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031