Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանի բնորոշմամբ, ոչ միայն ՀՀ իշխանական, այլեւ Արցախի իշխանական թեւը համալրված է ՌԴ գործակալներով:
«Ռուսական կայսրության ծառայող մարդիկ են: Այս վիճակում ողջամիտ փոխզիջումների մասին խոսք լինել չի կարող: Ես հարց տամ Բակո Սահակյանին՝ բարեկամ, ընկեր դու ողջամիտ փոխզիջումը ինչն ես համարում, այն որ Նախիջեւանը դեռ թուրքերի ձեռքո՞ւմ է, ինչո՞ւ ժամանակին հարցը չեք բարձրացրել, փոխզիջման մասին եք խոսում Նախիջեւանի, Գետաշենի, Շահումյանի հարցերը բա ե՞րբ պետք է բարձրացնեք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Սարուխանյանը՝ անդրադառնալով ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցին, թե ողջամիտ, իրավացի եւ համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են:
Հիշեցնենք, որ ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում ԼՂ նախագահն ասել էր. «Ողջամիտ, իրավացի եւ համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են… Մենք պատրաստ ենք անել փոխզիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»։
Պարոն Սարուխանյանի խոսքով. «Ողջամիտ փոխզիջումը ո՞րն է, եթե ողջամիտ փոխզիջումների մասին է խոսում, ապա թող իր տիրակալ ռուսը Կորելիան վերադարձնի Ֆինլանդիային, Կալինինգրադը վերադարձնի Գերմանիային, Ղրիմը՝ Ուկրաինային, ինչի մասին է խոսքը: Եթե որեւէ շրջան վերադարձնենք, պետք է Նախիջեւանի, Գետաշենի, Շահումյանի հարցը բարձրացնենք, թե չէ մյուս բոլոր զիջումները ռուսական կայսրության օգտին են, օգուտը ռուսն է ստանում՝ մեր հայկական արյունն ու հողը առեւտրի մեջ դնելով»:
Կարդացեք նաև
Ըստ նրա, արցախյան հարց գոյություն չունի, Արցախի հարցը արհեստածին ստեղծված հարց է. «Գոյություն ունի հայկական հարց ու դրա բաղադրիչ մի մասը արցախյան հարց: Իսկ ինչ է վաղը առանձին Իգդիրի, Ղարսի, Նախիջեւանի հա՞րց ենք ունենալու:
Մենք ունենք 1921 թվականի ռուս-թուրքական բարեկամության մասին պայմանագիր, որի հիման վրա միաժամանակ տրվել են այդ տարածքները…անկախություն ստանալուց ի վեր, առաջին օրվանից սկսած Լեւոն Տեր- Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժիկ Սարգսյանը բոլորն էլ իրենց երդմնակալության արարողությունից հետո հայտարարել են, որ ՀՀ-ն Թուրքիայից պարտք ու պահանջ չունի: Եթե նայում ենք ռուս-թուրքական պայմանագիրը, տեսնում ենք, որ ՌԴ-ն պարտավորվածություն է վերցնում, որ ՀՀ-ն երբեք հողային պահանջ չի ունենա: ՀՀ բոլոր իշխանավորները եղել են Կրեմլի դրածոները, որոնք կատարում են այդ կետը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
* Не может быть разговоров о территориях без создания условий для возвращения беженцев в Баку и Сумгаит.
* Арцаху должны быть переданы полностью Мартунинский, Мартакертский и Шаумяновский районы. Также должен быть начат диалог об особом статусе Нахиджевана.
* Не может быть разговоров о территориях без прекращения поставок Россией тяжелых вооружений в Азербайджан. Получается абсурднейшая, гнусная ситуация: «Вы отдайте территории, а мы отправим вашему противнику тяжёлые огнемёты и ударные ракеты». Такой подход грозит для России полной потерей доверия со стороны Армении и других стран союзников.
* Подталкивая армянскую сторону к фактической сдаче позиций, Россия готовит для себя колоссальную и неразрешимую проблему.
– Денис Дворников
Կարող եմ ասել, տարիներէ ի վեր թերեւս առաջին անգամն որ իսկապէս լուրջ, խորիմաստ եւ բովանդակալից խօսքեր կը լսեմ, իշխանութիւնը քննադատող «հայաստանցի»ի մը կողմէ:
Ուրեմն, Յարգելի Պարոն Սարուխանյան, չէ՞ք կարծեր թէ Թուրքիան Արցախի նիւթով բանակցութիւնների սեղանի շուրջ բերելու միտքը, որ վերջերս լսեցինք, կը միտի ճիշդ այդ ձեր ըսածը կատարելու՝ Արցախի նիւթը կապելու ընդհանուր եւ հիմնական հայկական հարցին հետ, որի արդարեւ մի մասնիկն է միայն այն…