Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ոչնչացնենք այդ ինքնաթիռները մինչեւ Ադրբեջան հասնելը». Հետախույզ Վարդանով

Օգոստոս 15,2016 19:00

Հետախույզ Վովա Վարդանովի համար կարեւորը ոչ թե այս օրերին ռուս-ադրբեջանցի պաշտոնյաների այցերի փոխանակումն է, այլ ՀՀ-ում ներքին խնդիրները, որոնք պետք է չլինեին Ղարաբաղի պես կոնֆլիկտ ունեցող երկրում:

«Անկախ նրանից թե մեր դաշնակից Ռուսաստանը ինչքանով է մեր նկատմամբ ազնիվ, կամ կունենա՞նք այլ դաշնակիցներ, եթե խզենք մեր հարաբերությունները ՌԴ հետ, եւ ի վերջո, ռուսը իրական դաշնակցի պես կսկսի՞ իրեն պահել, թե՝ ոչ, պետք է հիշել, որ դաշնակից ու օգնության գալիս են ուժեղին:

Երբ մի տեղ աղքատ մարդ է մահանում, հարեւանները հազար դրամ են հավաքում, եթե հարուստ մարդ է մահանում, տասը- քսան հազար դրամ են հավաքում:

Եթե լինենք մարտունակ այն աստիճանի, որ պատերազմական իրավիճակը սրվելուց չորս ժամ հետո կռվի դաշտ հիսուն հազար պատրաստված մարդ ուղարկենք, հետո էլի նույնքան մարդ երկրորդ ալիքը, ցանկացած պետություն կվախենա վատթարացնել իրենց հարաբերությունները մեզ հետ, որովհետեւ կլինենք մարտունակ ու վտանգավոր: Բայց քանի որ մենք գերադասում ենք մեր պաշտպանության որոշակի գործառույթներ տալ ՌԴ-ին, Վաշինգտոնին, հիմա Չինաստանի անունն են շրջանառում, Իրանի՝ ասելով, թե պիտի գա մեզ պաշտպանի, իսկ ինչի պիտի գա մեզ պաշտպանի: Այ, եթե հույսներս ուրիշ վրա դնելու փոխարեն, մեր ազգը դառնա զինվոր, այդ հարցերը չեն առաջանա՝ Հասանովը հանդիպե՞լ է Շոյգուի հետ, թե՝ ոչ, քննարկե՞լ են իրենց հարաբերություններն ավելի լայնածավալ դարձնելու հարցը, թե չեն քննարկել, Պուտինը հանդիպե՞լ է Ադրբեջանի նախագահի հետ կամ արդյոք խոստացել է Ղարաբաղը Զանգեզուրի հետ թուրքերին նվեր տալ, թե չի խոստացել»,- aravot.am-ին ասաց հետախույզը:

Անդրադառնալով ռազմական ինքնաթիռներ ու տրանսպորտային ուղղաթիռներ գնելու Ադրբեջանի մտադրություններին՝ պարոն Վարդանովը շարունակեց. «Մեր հակաօդային համակարգն այս տարածաշրջանում բավականին լավ է, շատ չես անհանգստանում, բայց չենք կարող հանգիստ քնել ու ասել՝ մեր օդային տարածքը ՌԴ համատեղ ուժերով է պաշտպանվում, որովհետեւ ՌԴ-ն հաստատ չի պաշտպանի Ղարաբաղը. ու կարող է իր ռուսական ռազմաբազայում S 400-ի վրա հենված լինենք ու աշխատեցնենք մեր S 300 –ը, որոնք Զանգեզուրն ու Արարատյան դաշտավայրն են պահում, իսկ S400 հնարավոր է չաշխատի, որը Շիրակի դաշտն է պահում, այսինքն` հույս չպետք է դնենք որեւէ մեկի վրա, մենք ոչ թե անհանգստանալու, այլ աշխատելու կարիք ունենք: Ամենաքիչը, որ պետք է անենք, այն է՝ ոչնչացնենք այդ ինքնաթիռները մինչեւ Ադրբեջան հասնելը»:

Արփինե ՍԻՄՈնՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. anun says:

    Լավ ես ասում, բայց մեր բոլշեվիկ իշխանութանը նման բաներ չի հետաքրքրում

  2. Delea says:

    «Չորս ժամ հետո կռվի դաշտ հիսուն հազար պատրաստված մարդ ուղարկենք» էս ինչ երազանքների մեջ էս ընկել Վովա,դու էլ նույն Վազգենի մահապարտների խաղն էս ուզում խաղալ:Ով էր այդ մահապարտների հրամանատարն,մեկն որ ռազմական գործից այնքան հեռու էր որ հրաշքով ողջ մնացին մնացածն:Նույնիսկ 500 մահապարտ չկարողացան հավաքել որովհետեվ հրամանատար չկար, իսկ նրանք ովքեր փորձ ունեին նույնիսկ ոչ մի զինվոր չտվեցին իմանալով թե ով է լինելու հրանատարն:Ժողովուրդն դուրս կգա միմիայն այն դեպքում երբ իմանա թե ով է լինելու հրմանատարն:Իսկ սպարապետ նշանակովի չէ այլ ժողովուրդն է որոշողն:Դրա համար մինչեվ հիսուն հազար պատրաստված մարդ ունենալն ընդամենն պետք է ունենանք մեկ հրամանատար եվ միայն այս դեպքում ժողովուրդը կհավաքվի մի մարդու նման:

  3. Karen says:

    ՛՛Նույնիսկ 500 մահապարտ չկարողացան հավաքել՛՛
    Սա զառանցանք է, մի ՛՛Արծիվ՛՛ գումարտակի փոխարեն 33 հատ է կազմավորվել ու ճակատ մեկնել: Իսկ ով ուզում է, թող մնա ու նայի, թե ում են հրամանատար նշանակում:
    Սուտ ու զրպարտություն մի տարածեք, չի կարելի:
    Պետք լինի՝ նորից կհավաքվեն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031