Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ապրիլյան պատերազմի մասնակիցների համար կկիրառվեն առավելագույն զեղչեր». Սասուն Մելիքյան

Օգոստոս 15,2016 17:55

Հեռակա համակարգում ընդունելությունը ՀՀ բուհերում սկսվում է օգոստոսի 25-ից. մեկնարկում է դիմումների ընդունելությունը:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՆ բուհերի համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանը տեղեկացրեց, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է: Նա փաստեց, որ վերջին տարիներին հեռակա ընդունելությունը լուրջ մասսայականություն է սկսել վայելել այն առումով, որ ուսանողներն աշխատանքն ուսման հետ են զուգակցում` կապված նաև սոցիալական խնդիրների հետ:

Հեռակա համակարգում ընդունելությունը սկսվում է սեպտեմբերի 27-ից և տևելու է մեկ ամիս:

Բանակից զորացրվածների` անվճար հիմունքներով մագիստրատուրա ընդունելության դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 26-ն է. մրցույթը կամփոփվի օգոստոսի 29-ին: Պարոն Մելիքյանը տեղեկացրեց. «Ունենք 100-ից ավելի անվճար տեղեր բանակից զորացրվածների`ուսումը մագիստրատուրայում շարունակելու համար»:

Մագիստրատուրայի վճարովի համակարգում ընդունելության դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է:

Պարոն Մելիքյանը տեղեկացրեց, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են նախատեսվում, որոնք ուղղված են կրթության որակի բարելավմանն ու զեղչային նոր համակարգի ներդրմանը: Նաև տեղեկացրեց, որ մարտական հերթափոխում ծառայածների եւ ապրիլյան պատերազմի մասնակիցների համար կկիրառվեն առավելագույն զեղչեր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031