Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդական հետաքննություն. Հայաստանում նկատել են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվել են Մայդանի ժամանակ (Տեսանյութ)

Օգոստոս 15,2016 17:48

«Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպությունն սկսում է ժողովրդական հետաքննություն: Այս մասին օգոստոսի 15-ին «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը:

«Մենք վստահ ենք, որ «Սասնա ծռերի» պայքարը եղել է անկեղծ, ունեցել է անկեղծ նպատակներ, դրանում ոչ մի կասկած չունենք, բայց տարանջատում ենք փողոցային պայքարը եւ դիտարկում ենք այդ փողոցային պայքարը տարբեր տեսանկյուններից: Առաջին հերթին՝ այն տեսանկյունից, որ մեր կարծիքով՝ այնտեղ կային համակարգողներ, որոնք ի սկզբանե պայքարը փորձում էին տանել այլ ուղղությամբ: Մենք այսօր սկսում ենք ժողովրդական հետաքննություն եւ փորձելու ենք երկու շաբաթվա ընթացքում հավաքել բոլոր փաստերը, թե ինչու ենք մենք այդպես մտածում»,- ասաց նա:

Արման Ղուկասյանը ընդգծեց, թե իրենք գիտեն՝ ինչպես են տեխնոլոգիաները օգտագործվել Ուկրաինայում Մայդանի ժամանակ, Վրաստանում, Թունիսում, Եգիպտոսում. «Հստակ նկատել ենք նմանատիպ տեխնոլոգիաները այս մեկ ամսվա ընթացքում թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ փողոցային պայքարի ընթացքում: Մենք չենք նշում, որ փողոցային պայքարի բոլոր համակարգողները անկեղծ նպատակներ են ունեցել կամ չեն ունեցել, ո՛չ, մենք դիտարկում ենք որոշ համակարգողներին»:

Ժողովրդական հետաքննության արդյունքները հասարակական կազմակերպության անդամները պատրաստվում են ներկայացնել 2 շաբաթ անց՝ օգոստոսի 30-ին: Արման Ղուկասյանը նշեց, որ իրենք պատրաստվում են ներկայացնել տեխնոլոգիաները, թե ինչ է կատարվել սոցիալական ցանցերում, որ հասարակական կազմակերպություններն են կիրառել այդ տեխնոլոգիաները:

«Մեզ համար անհասկանալի է ԱՄՆ դեսպանատան դիրքորոշումը՝ ինչու է սպառնում մեր ոստիկանությանը: Խոսքը նրա մասին չէ, որ չարաշահումներ չեն եղել, բնականաբար, եղել են չարաշահումները, եւ մենք էլ ենք դեմ չարաշահումներին, բայց դա մեր երկրի ներքին գործն է եւ ոչ ոք արտաքին ուժերից իրավունք չունի խառնվել մեր ներքին գործերին»,- հավելեց Արման Ղուկասյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031