Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:
Հուլիս ամսին Արգիշտիի 1 հասցեում տեղակայված Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ընդունելությանը մասնակցել է 612 քաղաքացի: Բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս բարձրացված հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն