Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ահազանգում է` ՀՀ տնտեսությունը կոմատիկ վիճակում է գտնվում տևական ժամանակ:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տնտեսագետը բարձրաձայնեց դրա օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների մասին:
Անդրադառնալով Պուտին-Սարգսյան վերջին հանդիպմանը` նա հորդորեց այդտեղ հնչած գնահատականներն այնքան էլ էական չհամարել: Ընդհակառակը, խորհուրդ տվեց ավելի մեծ ուշադրություն դարձնել ոչ թե Պուտին-Սարգսյան, այլ ՌԴ նախագահի` Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպումներին։
Այս համատեքստում ըստ Վարդան Բոստանջյանի` Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային զարգացումներից: Հարցին` Բաքվում տարածաշրջանային նախագծեր քննարկվեցին, Հայաստանը ի՞նչ կստանա դրանից, պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Մենք արդեն դուրս ենք մնացել: Վատատեսական տրամադրություններ չեմ ուզում ուղղել մեր հասարակությանը և որոշում կայացնողերին, բայց ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական մեծ խաղերը, շահերի բախումը, այն, ինչ տեղի է ունենում այս տարածաշրջանում, լավ չի ծավալվում Հայաստանի համար: Ցավոք, Հայաստանն, ըստ էության, դուրս է մնում ընդհանրապես այս բոլոր զարգացումներից»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ