Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. «Մեզ ոչ ոք, մեծ հաշվով, չի օգնի, եթե մենք ինքներս չլուծենք մեր խնդիրը» (Տեսանյութ)

Օգոստոս 15,2016 17:16

«Սրա տակ, ես որեւէ քաղաքական հեռանկար չեմ տեսնում. դա անհնար է»,- օգոստոսի 15-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե Ղարաբաղյան հիմնահարցը պետք է լուծվի փոխզիջումային տարբերակով՝ հաղթողներ կամ պարտվողներ չպետք է լինեն, ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նա համարում է, որ Ադրբեջանը այնպիսի դիրքորոշում ունի, որ նման կոչերով բանակցության գնալն անհնար է. «Հնարավոր չէ այսօրվա ժամանակի եւ տարածության մեջ որեւէ հարց լուծել Ադրբեջանի հետ՝ առանց հասկանալու եւ աշխարհին հասկացնելու, որ այստեղ բանակցությունները, ինձ համար՝ որպես դիվանագետ, երեւի անհարմար է նման բան ասելը, չեն գործում, որովհետեւ Ադրբեջանն ասում է՝ միայն ու միայն պետք է լինի իմ կազմում, իսկ մենք դա չենք ընդունում»:

Անդրադառնալով հիմնախնդրի լուծմանը՝ Արման Նավասարդյանն ասաց. «Մենք պետք է հասնենք այնպիսի մի իրավիճակի, այնպիսի ներպետական եւ արտաքին քաղաքականության, այնպիսի կուռ միասնության, ես կասեի՝ առաջին հերթին՝ ռազմական: Ասում են՝ թնդանոթները լռում են, խոսում է դիվանագիտությունը, կամ հակառակը: Այստեղ կարծես թե հակառակն է ստացվում: Այնպես որ, մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք, եւ հասկանանք, որ մեզ ոչ ոք, մեծ հաշվով, չի օգնի, եթե մենք ինքներս չլուծենք մեր խնդիրը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031