Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանում աշխատողը երբեւիցե չի անում մի բան, եթե չունեցավ շեֆի դաբրոն». Նիկոլայ Բաղդասարյան

Օգոստոս 15,2016 14:25

Հարցին՝ ոստիկանությունում Սարի թաղի, Խորենացու փողոցում դեպքերից հետո պաշտոնանկություններ եղան, ոստիկանությունից հայտարարեցին նկատողություններ, խիստ նկատողություններ, դրանք բավարա՞ր են, համարժե՞ք են այն գործողություններին, որ կատարվեցին՝ Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Հայաստանում չի լինում տենց բան, աշխատողը երբեւիցե չի անում մի բան, եթե չունեցավ շեֆի դաբրոն: Մեր օֆիսում չի կարող ինչ-որ մեկը մի բան անի՝ առանց իմ իմանալու: Կգա ինձ կհարցնի, կամ էլ ես պիտի իրեն ասեմ: Առանց շեֆի դաբրոյի չի լինում»:

Սեդա Սաֆարյանի խոսքերով՝ «Մենք պիտի առաջինն իմանանք՝ այդ ի՞նչ միջոցառում էր ոստիկանությունը նախաձեռնել: Չեմ բացառում, որ միջոցառումը կարող է մի քիչ փոքր լիներ, մեծացվել է, որը դուր չի եկել ինչ-որ մարդկանց: Աշոտ Կարապետյանը անձամբ ցույց է տվել Հովսեփ Խուրշուդյանին ու մի քանի հոգու ասել է՝ դու, դու, դու, հավանաբար ունեցել է ակտիվիստների ցուցակն ու ասել է՝ դուք բոլորդ ձերբակալված եք: Կոնկրետ Հովսեփն այդ կարգի տեղեկություն է տվել քննությանը: Ես պատահականություն չեմ համարում, որ Աշոտ Կարապետյանին ազատել են գործից, բայց վախենամ ավելի առաջ տանեն: Այդ մտավախությունն իմ մեջ նստած է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031