Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թալանել են «Վայ մամա ջան» ֆիլմի ռեժիսորին պատկանող ստուդիայի թանկարժեք տեխնիկան

Օգոստոս 15,2016 14:15

Երեք օր առաջ անհայտ անձինք գիշերը թալանել են Գյումրու Հաղթանակի պողոտայի վրա գտնվող անհատ ձեռնարկատեր Սերգեյ Հայրապետյանի անվամբ գրանցված ստուդիայի թանկարժեք տեխնիկան: Նշենք, որ Սերգեյ Հայրապետյանը «Վայ մամա ջան» ֆիլմի ռեժիսորն է:

Սերգեյ Հայրապետյանը Aravot.am-ին պատմեց, որ իրեն պատկանող ստուդիայից տարել են երեք պրոֆեսիոնալ տեսախցիկներ, երեք ֆոտոապարատներ ու երեք օբյեկտիվներ, որոնք իրենց արժեքով չեն զիջում տեսախցիկներին: «Մեր ընկերոջ տեխնիկան, որը գտնվում էր մեր ստուդիայում, ևս գողացել են, այդ օրը մեծ նկարահանում ունեինք Երևանում, առավոտ եկանք, տեսանք տեխնիկան հավաքած է: Ընդ որում, ստուդիայի դուռը բացել են հարմարեցված բանալիով:

Հիմա մեր անհանգստությունն այն է, որ արագ բացահայտվի գողությունը, այդ տեխնիկան բոլորը ճանաչում են, ուր տանեն հանրապետության մեջ, բոլորը գիտեն, որ մերն է, եթե գողություն անողն այնքան խորամանկ է եղել, որ բանալի է սարքել տվել, այդքան հիմար չի գտնվի, որ տեխնիկան Գյումրիում կամ Երևանում փորձի վաճառել: Ենթադրում եմ, որ կտանի Վրաստան, կփորձի սահմանն անցկացնել: Ոստիկանությանն առաջարկեցի հենց այդ պահին ստուգել, երեք օր անցել է, նոր են ասում ձեր տեխնիկայի գրքերը բերեք, որ տանենք մաքսային, ախր դա պիտի նույն վայրկյանին արվեր: Իմ միակ մտավախությունն այն է, որ ոստիկանությունը իմիջիայլոց չմոտենա գողության բացահայտմանը, դրանք շատ թանկարժեք են, մենք շատ ենք տուժել», -ասաց մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031