Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կիրակի օրը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
«Ինչ վերաբերում է այն առաջադրանքներին, որոնք դրված են երկու երկրների ուժային կառույցների վրա, մենք կփորձենք այսօր և վաղը քննարկել։ Դրանք այն հարցերն են, որոնք պայմանավորվել եք Ռուսաստանի նախագահի հետ հատկապես ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում», – Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ ասել է Շոյգուն։
Ըստ հաղորդագրության, կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում