Հայաստանը ներկայացնող ութամյա երգիչ Միշան (Միքայել Գրիգորյան) «Մանկական Նոր ալիք 2016» միջազգային երգի մրցույթին զբաղեցրել է երկրորդ տեղը,-հաղորդում է Novostnik.ru-ն:
Ծնունդով Արցախից Միշան մրցութային առաջին օրը կատարել է «Փոքրիկ ղարաբաղցին» երգը, իսկ մրցութային երկրորդ օրը` «Uptown Funk» հիթը:
Առաջին տեղը կիսել են Ռուսաստանի ներկայացուցիչներ 13-ամյա Ալեքսեյ Զաբուգինը և «ԷՅ ՎԱ» տրիոն: Երրորդ տեղը զբաղեցրել են Ղազախստանի և Ռուսաստանի երգչուհիները՝ 11-ամյա Սադուակաս Ժանելը և 10-ամյա Մարիա Միրոնովան:
Նշենք, որ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Ղրիմի «Արտեկ» կենտրոնում` օգոստոսի 11-13-ը: