Այսօր Ռիո դե Ժանեյրոյում պայքարն սկսեցին հունահռոմեական ըմբիշները: Հայաստանից առաջինը մրցագորգ մտավ մեր ամենատիտղոսավոր մարզիկը՝ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, որը սակայն չկարողացավ իր առավելությունը ցույց տալ բուլղարացի Դանիել Տիխոմիրովի նկատմամբ եւ պարտություն կրեց:
Մեդալի մեր գլխավոր հավակնորդի միակ հույսն այժմ միայն այն է, որ Տիխոմիրովը հասնի եզրափակիչ: Այդ դեպքում Ջուլֆալակյանը իրավունք կունենա սփոփիչ գոտեմարտերում պայքարել բրոնզի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armfootball.com-ի
Կարդացեք նաև