Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ  Գոռ Ներկարարյանը Ռիոյում չի ելել մեկնարկի: Մեկնաբանություն դեռ չկա

Օգոստոս 14,2016 16:29

Ռիո դե Ժանեյրոյում Հայաստանի օլիմպիական հավաքականի հետ անհասկանալի ինչ-որ բան է կատարվում: Սկզբում մրցելույթների ժամանակ վնասվածքներն էին հետապնդում մեր մարզիկներին, հիմա էլ օվկիանոսից այն կողմ հազարավոր կիլոմետրեր մեկնած օլիմպիականները չեն ելնում մեկնարկի: Առաջինը լողորդուհի Մոնիկա Վասիլյանն էր, որն ըստ պաշտոնական հայտարարության մարզման ժամանակ վնասվածք է ստացել: Երեկ նրան միացավ հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը, որի մասնակցությանը սպասող հայ մարզասերները միայն վերջին պահին տեղեկացան, որ նրան մրցասպարեզում չեն տեսնելու: Իսկ մինչ այդ, հավանաբար, հեռացատկորդի մեկնարկից ժամեր առաջ ՀԹՖ նախագահ Ռոբերտ Էմմիյանը ՀԱՕԿ-ի լրատվականին տված հարցազրույցում վստահեցրել էր, թե մեր թեթեւ աթլետները Ռիոյին լավ են հարմարվել ու իրենց լավ են զգում:

Aravot.am-ը Ներկարարյանի չմասնակցելու պատճառը փորձեց ճշտել ՀԹՖ գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանից, որն ինչպես պարզվեց, օլիմպիական խաղեր չի մեկնել եւ հիմա արձակուրդում է: «Ես ինքս շատ զարմացած եմ, բայց որեւէ տեղեկություն այս պահի դրությամբ չունեմ: Երեկվանից փորձում եմ հեռախոսակապ հաստատել ֆեդերացիայի նախագահի հետ, բայց չի ստացվում: Հիմա Բրազիլիայում դեռ գիշեր է: Սպասում եմ՝ այնտեղ լույսը բացվի: Հենց մի բան իմանամ, կտեղեկացնեմ», – ասաց Նարինե Շահբազյանը:

Հ. Գ. Հետաքրքիր է, որ Գոռ Ներկարարյանի մրցման չներկայանալուց արդեն անցել է շուրջ 12 ժամ, իսկ Ռիո դե Ժանեյրոյից դրա պատճառի մասին պաշտոնական տեղեկություն չկա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armnoc.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Երևի քյաբաբի պակասն իր դերն է խաղում

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031