Հայաստանի ազատ ոճային ըմբշամարտի օլիմպիական հավաքականը գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ Ռիո դե Ժանեյրոյում է:
Դեռ Հայաստանում գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը Aravot.am-ին տեղեկացրել էր, որ իրենք Բրազիլիա մեկնելու են օլիմպիական մեկնարկից մի փոքր ավելի շուտ՝ կլիմայափոխվելու ու եզրափակիչ հավաք անցկացնելու: ՀԱՕԿ-ի լրատվականը օլիմպիական մայրաքաղաքից տեղեկացնում է, որ ազատ ոճայիններն իրենց լավ են զգում եւ ամեն բան ընթանում է ըստ պլանի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի
Կարդացեք նաև