Ազատամարտիկ Աշոտ Պետրոսյանը օգոստոսի 13-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին քննադատություն հնչեցրեց ՀՅԴ վերնախավի հասցեին:
Նրա ձեւակերպմամբ, երբ 90-94 թթ պատերազմի ժամանակ հայորդիները հայրենիքին էին պաշտպանում, մի քանիսը իշխանությունը զավթեցին: «Այժմ պատեհ առիթ է վիճակվել, որ վերականգնենք մեր ազգային պետականությունը»,-ասաց ազատամարտիկը՝ կոչ անելով գալ այս հրապարակ, աջակցություն ցուցաբերել Սեֆիլյանի, Պավլիկ Մանուկյանի եւ մյուսների շարժմանը:
Նույն կոչը նա ուղղեց շարքային դաշնակցականներին. «ՀՅԴ վերնախավն ընկերացել է Հայաստանը դատարկողների հետ, շարքային դաշնակցականներ, դուք էլ միացեք մեզ, տեսեք, թե ոնց է ՀՅԴ վերնախավը ազատ Հայաստանի գաղափարները փոխել մի քանի աթոռի հետ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ