Օգոստոսի 13-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին մասնակցող Վարդգես Գասպարին կոչ արեց հարթակից որեւէ հայտարարություն անելուց առաջ ամեն մարդ նախ հաշիվ տա ինքն իրեն:
«Թե չէ այնպես է ստացվում, որ ցանկացած մարդ, որ կասկածելի անցյալ ունի, կարող է գալ այստեղ եւ ցանկացած հայտարարություն անել: Ավելի մեծ պատասխանատվությամբ մոտեցեք բարձրախոսին: Շատերը գիտեն, որ ես եղել եմ ՀԱԿ-ի անդամ, գոնե 2008-ից հետո իմ ճակատագիրը հայտնի է ժողովրդին, ու գիտեք, որ կրել եմ պատասխանատվություն իմ արածների ու դիրքորոշման համար»,-ասաց Գասպարին:
Ապա քննադատեց Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող պատգամավորներին եւ ընդհանրապես այդ ուժին:
«Այսօր Ազգային ժողովում են ՀԱԿ-ի պատգամավորները, որոնք չեն գտնվում այն դիրքում, որ կցանկանայինք լինեին: Ես այս հրապարակում ես հանդիպում եմ մի շարք ընկերների, որոնք անպատվաբեր են համարում ՀԱԿ պատգամավորների այդ դիրքորոշումը, որը չի տարբերվում ՀՀԿ պատգամավորների պահվածքից: Եվ փաստորեն մեր ընտրած այդ պատգամավորները հանդես են գալիս մեր անունից՝ այն էլ բարձր ամբիոններից: Հետեւաբար, կոչ եմ անում պարտադրենք, որ մեր ընտրած պատգամավորները ընտրեն պատվաբեր կեցվածք»,-ասաց Վարդգես Գասպարին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ