Օգոստոսի 13-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանի ելույթից հետո այլ քաղաքացիների էլ արտահայտվելու հնարավորություն տրվեց:
Օրինակ, Վարուժան Ավետիսյանի բարեկամ Արմեն Ավետիսյանը բանաստեղծություն կարդաց, նաեւ երգեց «Ելիր Նժդեհ, մենք բռնել ենք քո փեշից» երգը:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գագիկ Սարուխանյանը ելույթը սկսեց շնորհավորանքով, ասելով, որ ԵԽ-ում հարց է քննարկվել ԼՂՀ-ի մասին ու կոչ է արվել պետություններին ճանաչել ԼՂՀ անկախությունը, նաեւ որոշակի տնտեսական եւ այլ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ: «Սա հզորագույն հարված է ռուսական կայսերապաշտական նկրտումներին, որ տարիներ շարունակ մեզ համոզել են գոյատեւելու համար ռուսի սապոգը պաչել, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհը ռուսի կողքին չէ»,-ասաց Սարուխանյանը: Նրա ձեւակերպմամբ, Ռուսաստանը պարտքերի դիմաց Հայաստանից ամեն ինչ տարել է իր դրածոների միջոցով:
«Հետո էլ մեզ ասել են եկեք Սիբիր խոզ պահեք… Ռուս ազգը ինքն էլ է գերի իր կառավարության ձեռքին, որին չպետք է չշփոթել ռուս ժողովրդի հետ: Մենք այսօր տեսնում ենք, թե ոնց են գրկախառնվում Ռուսաստանը եւ Թուրքիան, մենք գիտենք, թե ինչ ստացվեց նրանց գրկախառնությունից 100 տարի առաջ…Մյուս կողմից էլ, ինչքան էլ մեզ Արեւմուտքը պաշտպանի, ոչ մի երկիր իր զավակներին չի ուղարկի մեր սահմանը պաշտպանելու, մենք պետք է լինենք մեր երկրի տերը, մենք պետք է մեր ձեռքը վերցնենք մեր ապագան… Մենք գործ չունենք բռնապետ երկրների հետ՝ Ռուսաստան, Ղազախստան, Ղրղըզստան… Ո ՞ր մեկը ասեմ՝ օպերացիա «Կոլցո», Սումգայիթի ուշացումը, հիմա էլ հակաօդային պաշտպանությունը տվեցինք ռուսներին, որ հետո մի բան լինի, ասեն՝ կներեք, մենք էլի մի քիչ ուշացանք…Եթե մարդ երկու անգամից ավել ոտքը դնում է փոցխի վրա, ուրեմն կատարյալ ապուշ է, մենք կատարյալ ապուշ չենք: Մենք պետք է դառնանք ազատության վիրուսներ ու բոլորին արթնացնենք»,- ասաց Սարուխանյանը :
Կարդացեք նաև
Ելույթ ունեցավ նաեւ քաղաքացիական ակտիվիստ Գայանե Գասպարյանը: Նա ասաց, որ հայ ժողովուրդը պետք է ինքնուրույն լինի, ու ինքը որոշի՝ ռո՞ւսը կգա, չինացի ՞ն,թե ՞ ամերիկացին կգա: Նրա ձեւակերպմամբ, ամեն միջպետական համագործակցություն պետք է փոխշահավետ լինի Հայաստանի համար:
Մի քաղաքացի էլ բարձրացավ հարթակի վրա ու կոչ արեց տարբերակել Պուտինի քաղաքականությունը ռուս ժողովրդի հանդեպ վերաբերմունքից: Նրան սուլոցներով իջեցրին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Մենք կատարյալ ապուշ չենք». տեղին բնորոշում է, հռետորական արվեստի գոհար, ժողովրդին առաջնորդելու լավագույն լոզունգ: Եթե կարելի է նման բառապաշարով և մտածողությամբ խոսել մարդկանց առջև, ուրեմն նրանք արժանի են իրենց հռետորներին:
Շվեյկին հիշեցի:
-Դուք ապուշ եք, Շվեյկ:
-Ճիշտ այդպես, պարոն պորուչիկ, կատարյալ ապուշ:
Անգլիական ասացվածք կա. -Եթե աղքատ ես, ուրեմն հիմար ես:
Թերևս ժողովուրդների համար էլ ընդունելի է, որովհետև մեր ունեցած հսկա երկիրը բաշխելով մեր բոլոր հարևաններին, թողել ենք մի կտոր Հայրենիք ու քննարկում ենք հող տալու-չտալու հարց: Կասպից ծովից մինչև մեր սահմանները քանի՞ հայկական բնակավայր ենք տվել, Շահումյանն ու Գետաշենն ենք տվել, Նախիջևանն ենք տվել, օտար բանակներին մարշալներ ու գեներալներ տված Չարդախլուն ենք տվել: Այսքան տվող ազգ էլի կա՞ աշխարհում, թե մենք ենք միայն: Իսկապես «կատարյալ ապուշ» ենք: Ազգը, որ ելնում է կռվի պիտի հաշվի իր ուժերը: Վախեցել ենք, կծկվել ենք, թուրքի 5 միլիարդ զենքի պատասխանը չենք գտնում: Իսկ պատասխանը շատ պարզ է: Ամեն ամիս հայությունը ամենապակասը մեկ միլիարդ դոլլար կարող է դնել իր երկրի հզորությանը առանց որևէ դժվարության: Մեկ միլիոն հայից 10 դոլար ամսեկան: Դա էլ սահման չէ: Բայց իշխանություն է պետք, ցանկություն է պետք, աշխատանք է պետք: Մի չինական ասացվածք էլ ասեմ.
-Դժվար պահին հույսդ միայն քո վրա դիր: