Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավն ահռելի է. ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի գործը շարունակողներ կան ու լինելու են»

Օգոստոս 13,2016 17:45

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի  պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.

«Այսօր հիվանդանոցում մահացավ հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի վրա գրոհի ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած՝ ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Վնասվածքները որովայնի, կրծքավանդակի, ստորին վերջույթների շրջանում էին, բժիշկները չորս անգամ վիրահատել էին նրան, ամեն րոպեն պայքար էր նրա կյանքի համար, սակայն փրկել, ավաղ, չկարողացան:

Գագիկ Մկրտչյանը ոստիկանության համակարգ էր ընդունվել 1993 թ. նոյեմբերին, երբ վտանգված էր մեր երկիրը, և ոստիկանությունը պետությունն ու ժողովրդին պաշտպանում էր և՛ սահմաններին, և՛ երկրի ներսում: Այդ օրերին պայքարը կյանքի գին ուներ շատերի համար, իսկ ոստիկանի համար հանուն հայրենիքի և մարդու պայքարը կյանքի գին ունի բոլոր ժամանակներում:

Քառասունհինգ տարեկան էր Գագիկ Մկրտչյանը և իրեն վստահված պահակակետում, չնահանջելով ու չհանձնվելով կյանքը տվեց իր վեցամյա որդու համար, բոլորիս երեխաների համար, ողջ ժողովրդի համար:

Ցավն ահռելի է և միակ մխիթարությունը՝ որ ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի գործը շարունակողներ կան ու լինելու են, ուրեմն անպարտելի ու աներեր է լինելու մեր երկիրը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    անհամբեր սպասում ենք «Հիմնադիր Խորհրդարանի» եւ անոր ափ մը պաշտողների յայտարարութեան, թէ՝ այս հայ ոստիկանն ալ ինքնասպան եղաւ, շատ պարզ է

    կամ ել՝ բժիշկներ զինք սպանեցին…
    Նախագահի ուղղակի հրահանգի վրայ, անշուշտ…

    ամէն դէպքում, զէնքերով ոստիկանան վրայ յարձակողների կողմէ ինքնապաշտպանութիւն էր կատարվածը.. պարզ է… եւ շատ տրամաբանական… նամանաւանդ օրինական տեսանկիւնից

    • Վահագ says:

      դու ողջ լինես դժնդակ գանատաներում հայ ժողովրդի «ցավը քաշող» Հ.Շ. ու մեկ էլ նույն էդ ցավից հալումաշ եղած ու մի կերպ ռիո հասած օլիմպիական կայֆերով տժժացող ս. սարգսյանը…..

      • Հ.Շ. says:

        Անգամ մը եւս ջանամ բան մը բացատրել:

        Այլ երկրում, եւ նամանաւանդ, այո, ճոխ ու հանգիստ Հիւսիսային Ամերիկայում, շատ դիւրին ու հեշտ է բնաւ հայ ժողովուրդի ցաւը չքաշել, բնաւ ու երբեք չզբաղվիլ հայ ժողովուրդով եւ մանաւանդ Հայաստանով, յանձնուիլ՝ հայութեան նկատմամբ լրիւ անհոգութեան հոսանքին, ընդգրկել օտար ինքնութիւնը, եւ այդպէսով, շատ աւելի հանգիստ, հաճելի ու անխռով կեանք ունենալ, վայելել:

        Հենց այդպէս են անում Սփիւռքի հայերի մեծամասնութիւնը, ներառեալ հատկապէս Հայատանից – հին ու դեռ նորագոյն – արտագաղթողները:

        Հաճեցէք ըստ այնըմ մտածել այս նիւթի մասին եւ արժեւորել կացութիւնը, ծաղրելէ առաջ օտար երկրում ծնած ու բնակող հայուն մտատանջութիւնը Հայաստանի մասին, նոյնիսկ եթէ զայն տարրական կամ անբաւարար կը նկատէք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031