«Կարո Եղնուկյանի մեղադրանքը ամենաարհեստականն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
Նա նշեց, որ իր պաշտպանյալին մեղադրում են, թե ինքն օժանդակել է անձանց ոստիկաններին որպես պատանդ պահել եւ շենք, շինություններ զավթել. «Այն մեղադրանքները, ինչում Կարո Եղնուկյանին են մեղադրում, թե օժանդակել է անձանց, այդպիսի անձինք չկան, որոնց օժանդակել է: Ինքը օժանդակել է Պավել Մանուկյանին, բայց Պավել Մանուկյանը պատանդներ պահելու մեջ չի մեղադրվում, իսկ Կարո Եղնուկյանը մեղադրվում է: Կարո Եղնուկյանը մեղադրվում է Վարուժան Ավետիսյանին օժանդակելու մեջ, բայց Վարուժան Ավետիսյանը շենք, շինություններ չի զավթել, պահել, իսկ Կարո Եղնուկյանին մեղադրում են: Սա աբսուրդի թատրոնի ժանրից է, անհավանական է»:
Տիգրան Հայրապետյանը համարում է, որ Կարո Եղնուկյանին առաջադրված երկու մեղադրանքներն էլ պետք է հանեն, քանի որ անհիմն են. «Մենք ամեն օր միջնորդություններ ենք ներկայացնում, սպասում ենք, որ մի օր ողջամտությունը կհաղթի եւ մի օր դատախազությունում իրավաբան դատախազ կնայի մեր միջնորդությունը եւ կհասկանա, որ հնարավոր չէ մերժել այսպիսի միջնորդությունը»:
Փաստաբանը ասաց, որ Կարո Եղնուկյանը շատ շնորհակալ է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից. իրեն այնտեղ միշտ ընդառաջում են. «Ինքը «Երեւան-Կենտրոն» մեկուսարանի վարչակազմի հետ որեւէ խնդիր չունի»:
Կարդացեք նաև
Երբ հետաքրքրվեցինք, թե Կարո Եղնուկյանի խափանման միջոցը երկարացնելու հարցը երբ է քննվելու, Տիգրան Հայրապետյանը պատասխանեց. «Պետք է լինի սեպտեմբերին, բայց ես չեմ կարծում, որ մինչեւ սեպտեմբեր Եղնուկյանը պետք է կալանքի տակ մնա, հիմքեր չկան: Չեն կարող այդպես անհեթեթ ձեւով իրեն մինչեւ սեպտեմբեր պահեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
–Չեն կարող այդպես անհեթեթ ձեւով իրեն մինչեւ սեպտեմբեր պահեն:–
Պարոն Փաստաբան, Դուք Հայաստանից չե՞ք: Խի՞ չեն կարա որ: Էն էլ ոնց կարան: