Ամառային Օլիմպիական խաղերի հերթական մրցումային օրը Հայաստանն ունի միայն մեկ մարզիկ՝ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը:
Հայ բռնցքամարտիկն առաջին մենամարտը կանցկացնի Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Աբգարյանը կմրցի Ուգանդան ներկայացնող Ռոնալդ Սերուգոյի հետ: Մենամարտը կմեկնարկի տեղական ժամանակով`17:45-ին:
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
ՀԱՕԿ լրատվության բաժին