Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմոկրատիան Այսօր» հ/կ-ի պատասխանը` ոստիկանությանը

Օգոստոս 13,2016 15:27

«Դեմոկրատիան Այսօր» հ/կ-ի պատասխան նամակը ոստիկանության կողմից բարձրացված հարցերին

«Դեմոկրատիան Այսօր» հ/կ-ն բարձր է գնահատում ոստիկանության հետաքրքրությունը՝ կառուցել երկխոսություն հասարակական սեկտորի և ոստիկանների միջև:

Ձեր պատասխանը մեր կողմից դիտվում է որպես նպատակ շարունակել կոնստրուկտիվ երկխոսություն ոստիկանության և հասարակական սեկտորի միջև՝ մեր երկրի բոլոր քաղաքացիների մարդու իրավունքների պաշտանության բնագավառում, և տեսնում է հետքարքրություն երկկողմանի վստահություն և համնագործակցություն ստեղծելու հարցում:

Հավատացեք, մենք ցավում ենք երկու ոստիկանների մահը և պնդում ենք, որ յուրաքանչյուր մարդու կյանք թանկ է, և որպես մեծագույն արժեք այն պետք է պաշտպանվի: Նույն կերպ յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը և արժանապատվությունը պետք է պաշտպանվի, և իրավունքներն էլ պետք է հարգվեն: Այս առումով մեր կառուցողական երկխոսությունը չափազանց կարևոր է:
Ձեր նամակում դուք կասկածի տակ եք դնում բռնության այն դեպքերը, որոնք իրականացվել են կանանց և աղջիկների նկատմամբ:

Մեր բաց նամակում մենք ներկայացրել էինք նյութեր և հիմա ներկայացնում ենք հավելյալ նյութեր՝ դեպքերի օրինակները բերելով: Որպես մի կազմակերպությունը, որը սերտորեն աշխատում է կանանց իրավունքների խախտման ոլորտում, մենք հատկապես զգայուն և զգոն ենք նման դեպքերի հետ կապված: Այն տարեց կնոջ նկարը, ով բռնի կերպով բերման ենթարկվեց կին ոստիկանի կողմից, տարածվեց շատ լրատվամիջոցներով:
Մեկ այլ հարց էր Սարի թաղի բնակիչներին վախեցնելը: Կան բազմաթիվ հոդվածներ և տեսանյութեր youtube-ում, որոնք շատ լավ ցույց են տալիս, թե ինչ է կատարվել: Մենք կցում են մի քանիսը այս նամակին:

Նորից ենք ուզում նշել, որ մենք մեր բաց նամակը հղել ենք կանանց՝ Ձեր ընտանիքի անդամներին, քանի որ մեր կազմակերպությունը զբաղվում է կանանց հարցերով՝ նպատակ ունենալով հրավիրել ոստիակնների մայրերին քույրերին և կականց համագործակցելու, որպեսզի համատեղ կառուցենք ավելի բարեկեցիկ և պաշտպանված Հայաստան: Բայց հավասարապես գնահատում ենք Ձեր պատասխանը և ակնկալում ենք՝ արդյունավետ համագործակցություն կլինի հանուն մեր երկրի:

Ահա լրացուցիչ լինքերը, որոնք կարող են ծառայել որպես պատասխան  Ձեր  բարձրացրած կասկածներին:

Սերգեյ և Արեգ Կյուրեղյանների մայրը՝ տիկին Նվարդը:

Անի Նավասարդյան՝ բռնություններ, ձերբակալություն

https://www.youtube.com/watch?v=ZKk10-QlMxA

Անուշ Տերտերյանը այրվածքներ է ստացել ոստիկանական գործողությունների արդյունքում:

Մարիաննա Մկրտչյանը ծեծի է ենթարկվել ոստիկանության կողմից բերման ենթարկվելուց

Ծեր կնոջը բերման ենթարկելը

 

https://www.youtube.com/watch?v=qrtNQb1aISE

 

Ինչու՞ էին ոստիկանները բերման ենթարկում կանանց
Խորենացի փողոցից բերման է ենթարկվել հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը

Թամարա Մանուկյան՝ այրվածքներ ոստիկանական գործողություններից
Սարի Թաղ՝ ահաբեկված կանայք և երեխաներ՝ տուժած երեխաներ

https://www.youtube.com/watch?v=96PcdvV7_KY

Եղնուկյանի դուստրը նշեց, որ իրեն ևս այդ օրը բերման են ենթարկել

Սարի թաղի կանայք, երեխաներ

Բախումների  պատճառով 17-ամյա պատանին կորցրել է իր աչքը:

Ոստիկանությունը օգտագործեց հատուկ միջոցներ Սարի թաղում

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031