Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էրեբունի բժշկական կենտրոնի փոխտնօրենը հերքում է, թե պարտադրել են կտրել Պավլիկ Մանուկյանի ոտքերը

Օգոստոս 13,2016 13:23

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների հ/կ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի վիրահատությանը:

«Այսօր ինձ պատմեցին, որ մեծ ճնշում է եղել Պավլիկ Մանուկյանին վիրահատող բժշկի վրա: Բժշկին պարտադրել են, որ վիրահատության ժամանակ կտրի հերոսի ոտքերը, սակայն բժիշկը կտրականապես դեմ է եղել և ոչ մի կերպ չի համաձայնել գնալ նման քայլի: Զարհուրելի է: Հիշում եք, Պավլիկի ոտքերին կրակել են գնդացրից, այսինքն` ի սկզբանե կար միտումը: Ի դեպ, պատմողը բավականին մոտ առնչություններ ունի իշխանության շրջանակների հետ և պնդում էր իր տեղեկության հավաստիությունը: Ամեն դեպքում ինձ շատ իրական թվաց այս պատմությունը և ես սարսափ ապրեցի մարդուն ոչնչացնելու այսպիսի ցանկությունից»,- գրել է Ալեքսանյանը:

«Պարզապես հիմարություն է, ո՞վ է նման բաներ տարածում: Ես անձամբ ներկա եմ եղել Պավլիկ Մանուկյանի, նրա որդու ու մյուս զինյալների վիրահատություններին, և մենք՝ բժիշկներս, արել ենք առավելագույնը, որպեսզի այդ մարդիկ վերադառնան բնականոն կյանքին: Նրանց վիրահատություններն իրականացրել են Հայաստանի լավագույն վիրաբույժները և մենք հստակ ցուցում ենք ստացել՝ ոչ մի ջանք չխնայել այդ մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելու համար»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասել է Էրեբունի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մինաս says:

    ,,Այսպես է ասվել, բայց ազնիվ բժիշկը այդպես չի արել,, – ի՞նչ օգուտ այդ զուտ հայկական խոսակցություններից: Գուցե ինչ որ սադիստ իսկապես ճնշել է, բայց նա իր պարտքը ազնվորեն կատարել է: Հիմա ինքը կարող է իրական հերոսություն եւս կատարել՝ հրապարակորեն մատնացույց անելով հանցագործին: Իսկ եթե հերքվում է, ապա այդ իր խղճի գործն է, իսկ մեր պարտքն է ընդունել այն ինչ որ նա հայտարարում է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031