Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանն իրեն լավ է զգում. ՀԱՕԿ

Օգոստոս 13,2016 13:12

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 77 կգ քաշային ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը, ով վնասվածքի պատճառով չէր շարունակել իր պայքարը, եկել էր ծանրամարտի դահլիճ:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի առաջատարներից մեկն այսօր՝ օգոստոսի 13-ին, հետևելու էր եկել 85 կգ քաշային ծանրորդների մրցելույթներին:

andranik karapetyan2

Իրեն հատուկ համեստությամբ` Անդրանիկը նստած էր տրիբունայում և հետևում էր տղաների մրցելույթներին, երբ կամավորներից մեկը նկատեց և ճանաչեց նրան, խնդրեց լուսանկարվել: Կարապետյանն, իհարկե, չմերժեց և լուսանկարվեց:

Հայ մարզիկի՝ ոտքի կանգնելուն պես, նրա հետ լուսանկարվել ցանկացողների հերթ գոյացավ: Տարբեր ազգի ներկայացուցիչներ մոտենում, լուսանկարվում և առողջություն էին մաղթում նրան:

andranik karapetyan1

Կարապետյանը փոխանցեց, որ իրեն լավ է զգում և վստահեցնում է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, վախենալու և հուսահատվելու ոչինիչ չկա: Նաև շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս օրերի ընթացքում աջակցել և սատարում են նրան:

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nairi Urartatsi says:

    Սիրելի Անդրանիկ, դու արեցիր ավելին, քան պետք էր, ու կարող էիր: Դու հերոս ես,
    ամեն ինչ տվիր հաղթանակի համար: Կեցցես:
    Տա աստված, որ մեր պետական այրերն էլ մեր երկրի ու ժողովրդի հզորացման ու բարորության
    համար անեն գոնե այն, ինչ կարող են: Քո անմնացորդ նվիրվածությունը գործին թող վարակիչ
    լինի նրանց համար:
    Մնում եմ քո անմնացորդ երկրպագուն և ցանկանում շուտափույթ առողջություն, նորանոր մարզական
    հաղթանակներ և հաջողություններ կյանքում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031