Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսությունը՝ Մորփեոսի գրկում. բյուջեն էլի չի կատարվելու. «ՀԺ»

Օգոստոս 13,2016 11:59

2016 թվականի պետբյուջեով սահմանվել է, որ այս տարվա հարկային եկամուտներն ու տուրքերը միասին կազմելու են 1 տրիլիոն 129 միլիարդ դրամ: Ինչպե՞ս հաշվարկել, թե որքանով կթերակատարվի այս տարվա ցուցանիշը: Դա այնքան էլ դժվար չէ: Այս տարվա ընթացքում պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը, ինչպես նշեցինք, պետք է կազմեն 1 տրիլիոն 129 միլիարդ  դրամ, ինչը 62 միլիարդ դրամով կամ 5.8 տոկոսով ավելին է անցած տարվա փաստացի ցուցանիշից: Իսկ դա նշանակում է, որ տարվա համապատասխան ժամանակահատվածներում հավաքագրված հարկերն ու տուրքերը պետք է առնվազն 5.8 տոկոսով գերազանցեն անցած տարվա նույն ժամանակահատվածներում հավաքագրված ծավալները: 2015 թվականի առաջին կիսամյակում հավաքագրվել էր 500 միլիարդ դրամ հարկ եւ տուրք, իսկ 2016 թվականի նույն` առաջին կիսամյակում հավաքվել է 512 միլիարդ դրամ: Աճը կազմում է 2.4 տոկոս:

Այսինքն, անցած տարվա համեմատ հարկերի եւ տուրքերի աճի տեմպը երկու անգամ ավելի քիչ է, քան պետք է լիներ բյուջեն կատարելու համար: Այսպիսով, եթե այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված միտումները տարածենք ամբողջ տարվա վրա, ապա 2016 թվականի պետբյուջեն կթերակատարվի 2.4 տոկոսով կամ մոտ 27 միլիարդ դրամով: Ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ սա թերեւս լավագույն սցենարն է: Իրականում թերակատարումը կլինի ավելի մեծ, եւ կան նման կանխատեսման բոլոր հիմքերը:

Հայկ Գևորգյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031