Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկները պայքարում են ՊՊԾ գնդում վիրավորված ոստիկանի կյանքի համար. վիճակը ծայրահեղ ծանր է. «ՀԺ»

Օգոստոս 13,2016 11:28

ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի գրավման օրը` հուլիսի 17-ին վիրավորված ոստիկան Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նա գիտակցություն չունի, շնչում է արհեստական շնչառության սարքի միջոցով: Այս մասին այսօր մեր զրույցում ասաց Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը` անդրադառնալով նաեւ նախորդ օրը հրավիրված կոնսիլիումին:

«Իր վիճակը ի սկզբանե շատ ծանր է եղել եւ ծանր ընթանում է մինչեւ հիմա: Դրական տեղաշարժերը բավականին քիչ են եղել: Գիտակցություն չունի, շնչում է արհեստական շնչառության սարքի միջոցով: Մենք դա շարունակում ենք` խնայելով իր ուղեղը, օգնում ենք իրեն, որպեսզի լիարժեք կատարվի թոքերի օդափոխություն: Նրա վիրավորումները շատ ծանր են եղել` կյանքի հետ անհամատեղելի: Պայքարը 20 օր շարունակվել է համալսարանական թիվ մեկ հիվանդանոցում` շատ բարձր մակարդակով»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031