Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակության բեւեռացումը խորանում է. «Հրապարակ»

Օգոստոս 13,2016 10:53

Քաղաքական իրավիճակի յուրաքանչյուր սրացումից հետո հասարակության բեւեռացումը խորանում է, առանց այն էլ իրարից խզված հանրային խմբերը՝ հարուստների եւ աղքատների, բարձր վարձատրվող աշխատանք ունեցողների եւ գործազուրկների, իշխանության եւ ժողովրդի, ավելի են հեռանում իրարից։ Աճում է ատելությունը, նվազում միմյանց դիրքորոշումներն ընկալելու-հասկանալու ունակությունը։

Եվ դա է պատճառը, որ մեր շուրջն այնքան ավելացել են դեմագոգիան, նիհիլիզմը, ապատիան, առուփախի հոգեբանությունը։ Այս տիպի երկրները հարմար չեն մարդու կենսագործունեության համար։ Նման երկրներում իրենց լավ չեն զգում ոչ միայն լուսանցքում հայտնված, հացի խնդիր ունեցող շարքային մարդիկ, այլեւ կերակրատաշտին մոտ կանգնածները։ Չնայած սոցիալապես անապահով խավը, անշուշտ, այլ կերպ է կարծում՝ նրան թվում է, թե մյուս խումբը ոչ միայն հարուստ է, այլեւ երջանիկ, իր կյանքից գոհ ու բավարարված։ Իրականությունն այլ է՝ պաշտոն ու դիրք, փող ու բարեկեցություն ունեցողները գուցե ավելի շատ հոգսեր ունեն եւ ավելի քիչ են բավարարված իրենց կյանքից, քան չարքաշ կյանքով ապրողները։

Արմինե Օհանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031