Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Միհրանյանը՝ «5 շրջանների» մասին. «Ամեն ինչ իր տեղը պետք է ընկնի»

Օգոստոս 13,2016 10:20

Մոսկվայում կայացած Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո ռուսական ԶԼՄ-ներում խոսակցություններ տարածվեցին Սարգսյան-Պուտին-Ալիեւ հնարավոր եռակողմ հանդիպման մասին:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում առաջընթաց է ուրվագծում, եւ որոշ ժամանակ է հարկավոր, որ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվեն մինչեւ նոր հանդիպում, կարծում է ռուսաստանցի քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը:

«Երբ նման բարձր մակարդակով հանդիպումները ավարտվում են առանց որեւէ կոնկրետ արդյունքի, ապա դա հարված է հանդիպման կազմակերպիչի վարկանիշին: Հիմա ֆրանսիական կողմը նախապատրաստում է Սարգսյան-Ալիեւ հանդիպում»,- Rusarminfo-ի հետ զրույցում ասել է Անդրանիկ Միհրանյանը:

Փորձագետի կարծիքով՝ Ղարաբաղի տարածքների վերադարձը միշտ էլ Ադրբեջանի հետ բանակցությունների թեմա է եղել Հայաստանի բոլոր նախագահների համար:

«Միջազգային հանրության համար Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները ի սկզբանե համարվել են տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Ե՛վ Ռուսաստանը, ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող մյուս երկրները դեռեւս դրանք Ադրբեջանի մաս են համարում»,- նշել է Անդրանիկ Միհրանյանը:

Rusarminfo-ի հարցին, թե արդյոք պետք է այդ տարածքները հանձնել Ադրբեջանին, Անդրանիկ Մինասյանը պատասխանել է. «Վաղ թե ուշ ամեն ինչ իր տեղը պետք է ընկնի: Հարյուր կամ հազար տարի հետո»:

Օգոստոսի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը: Մինչեւ այդ՝ օգոստոսի 8-ին Վլադիմիր Պուտինը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, իսկ օգոստոսի 9-ին՝ Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Էդ մեդալը փակցրել են կրծքիդ, որ 5 շրջանները հանձնելու ագիտացիա անե՞ս

  2. Արտո says:

    Փոքր տարիքումս, երբ լսում էի, որ ինչ-որ մեկը պրոֆեսոր է, մտածում էի, որ անպայման լավ մարդ է: Բայց հետո պարզվեց, որ կարելի է լինել պրոֆեսոր, ու միաժամանակ՝ սրիկա, ու, որքան էլ զարմանալի է, նաեւ՝ տգետ սրիկա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031