Ծանրորդ Առաքել Միրզոյանը, որ Ռիոյում մասնակցում էր 85 կգ քաշայիննների օլիմպիական մրցապայքարին, պոկում վարժությունում պատվիրած 158 կգ ծանրաձողը բարձրացրեց միայն երկրորդ մոտեցմամբ:
Սակայն նա հրաժարվեց երրորդ մոտեցման 160 կգ-ից, քանի որ ցավեցրել էր աջ ոտնաթաթը:
Եվ ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, Առաքելը հրաժարվել էր մասնակցել հրում վարժությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ