Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ օլիմպիականների վրա, ասես, նավս կա

Օգոստոս 13,2016 08:17

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերում վնասվածքները, թերեւս, ամենից շատ հետապնդում են հայաստանցի մարզիկներին:

Վլադիմիր Մարգարյան

Վլադիմիր Մարգարյան

Նախ, կուբացի Ռոնիել Իգլեսիասի հետ մենամարտում հոնքի վնասվածքի պատճառով պայքարը շարունակել չկարողացավ 69 կգ քաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը:

Անդրանիկ Կարապետյան

Անդրանիկ Կարապետյան

Այնուհետեւ, պոկում վարժությունից հետո երկրորդ տեղում ընթացող եւ օլիմպիական մեդալի իրական հավակնորդ, 77 կգ քաշային ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ վնասեց ձախ արմունկը եւ դադարեցրեց պայքարը:

https://www.youtube.com/watch?v=_V8pdlsFgsQ

Երրորդ անհաջողությունը վրա հասավ լողորդուհի Մոնիկա Վասիլյանին, որը մարզման ժամանակ վնասեց թեւը եւ բժիշկները նրան թույլ չտվեցին ելնել մեկնարկի:

Monika Vasilyan

Մոնիկա Վասիլյան

Հուսանք ու հավատանք, որ այսքանով վնասվածքներն ու անհաջողությունները կավարտվեն ու մեր օլիմպիական մարզիկները վերջապես իրենց հաղթանակներով կուրախացնեն հայ մարզասերներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031