«Սասնա ծռեր» խմբի խորհրդանիշ Պավլիկ Մանուկյանի նկարներով շապիկները, բաժակները, բարձի երեսներն ու այլ իրերը նորաձեւ են դարձել:
«Դա նշանակում է, որ ժողովուրդը ընկալում է այլ ձեւով: Իշխանությունը պետք է հարց տա՝ ինչո՞ւ է ժողովուրդը ընկալում նրան որպես Պավլիկ Մանուկյան եւ ոչ թե Պավլիկ Մորոզով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նա պատմեց. «Սովետմիության ժամանակ շատ մարդիկ Անդրանիկի նկարներն էին փակցնում մեքենաների վրա, կոշկակարի կրպակներում, որեւէ մեկը Լենինի կամ Շահումյանի նկարը չէր փակցնում: Հիմա էլ ժողովուրդն այդպես է ընկալում: Պավլիկ Մանուկյանի նկարները չի փակցրել Արցախյան պատերազմից հետո, հիմա է անում: Նշանակում է՝ իշխանությունը պիտի հասկանա՝ ինչն է սխալ արել, որպեսզի վիճակը շտկի»:
Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ»
12.08.2016