Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգսյան-Ալիեւ-Պուտին նոր եռակողմ հանդիպում կկազմակերպվի

Օգոստոս 13,2016 15:30

Ռուսաստանյան մամուլն արձագանքել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի մոսկովյան հանդիպմանը: Ինչպես հաղորդել է «Ազատություն» ռ/կ-ն` gazeta.ru-ն գրել է, որ ԼՂ խնդիրն առանցքային է եղել Ս. Սարգսյանի քաղաքական ապագայի համար, եւ հենց դրա հետ էին կապված հուլիսյան անկարգությունները Հայաստանում, ապա հիշեցրել է, որ զինված խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, «այդ թվում՝ նաեւ Ղարաբաղյան խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով»: Ու չնայած Սերժ Սարգսյանն այդ իրադրությունում հաղթել է, նա իր դիրքերը մասամբ է միայն ամրապնդել՝ գրում է ռուսական պարբերականը՝ ընդգծելով այն հանգամանքը, որ Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսին ՌԴ ղեկավարն իր աջակցությունը հայտնեց Սարգսյանին:

Պարբերականը հիշեցնում է Պուտինի խոսքերը՝ ՌԴ-ն ի սկզբանե խստորեն դատապարտել է զինյալների գործողությունները: Պարբերականի տվյալներով՝ Պուտինի եւ Սարգսյանի հանդիպումը տեւել է մեկ ժամից էլ պակաս։ Իսկ ռուսաստանյան «Կոմերսանտ»-ը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, թե աշխատանքներ են տարվում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. «Չի բացառվում, որ այն անցկացվի նույն ձեւաչափով, ինչ ձեւաչափով տեղի ունեցավ սանկտպետերբուրգյան հանդիպումը»:
Թեմայի մանրամասները

«Առավոտ»

12.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե says:

    այ սա հեչ պետք չի։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031