Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մեր երկիրն օկուպացված է. թույլ մի՛ տվեք, որ նորից բոլշեւիկները եւ չեկիստները գան ու ձեր գլուխը արդուկեն». Խզմալյան. (Տեսանյութ)

Օգոստոս 12,2016 23:21

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին կոշտ ելույթ ունեցավ՝ ընդդեմ Կրեմլի:

Ինչպես տեղեկացրել ենք, մինչ այդ հարթակի վրա միկրոֆոնի կռիվ էր: Մի քանի կանայք չէին ուզում իջնել հարթակից, պահանջում էին իրենց միկրոֆոն տրամադրել, որ խոսեն: Խզմալյանն ասաց, որ առանց այն էլ լալահառաչ խոսքերը հանդուրժեցին ու երկար լսեցին. «Կուրծք ծեծոցները մեկ նպատակ ունեն՝ անվերջ գոռոցների, ղժժոցների տակ թաղել մի պարզ ճշմարտություն ու ամենակարեւորը, որի մասին հուլիսի 29-ին Վարուժան Ավետիսյանը պարզ եւ հակիրճ ասել է՝ մեր երկիրը, հայրենակիցնե՛ր, զավթվա՛ծ է: Եթե ոմանց համար անհասկանալի է՝ օկուպացվա՛ծ է: Մնացածը սիրելիներս, ածանցյալ է: Մեր երկրում 13 հազարանոց ռուսական զորք է կանգնած, որի կեսը ԿԳԲ-ի զորքերն են: Երբ գալիս եք արտասահմանից, կամ գնում եք «Զվարթնոց» օդանավակայանով, ուշադրություն դարձրեք, այդ տղաների եւ աղջիկների ուսադիրները ռուսական են, ոչ թե հայկական, Իրանի սահմանի վրա կանգնած են ռուս սահմանապահներ, ահա թե ինչու դուք 400 դոլար եք վճարում ռուսական գազի, այլ ոչ թե 100 դոլար իրանականի համար: Մնացածը ածանցյալ են, մնացածներին ռուսները բերել են, դրածոներ են: Մեր հիմնական նպատակն է՝ ո՛չ ռուսական իմպերիալիզմին»:

Նա բարկացավ, որ այս ամենը թողած՝ ասմունքի մրցույթ են անում հարթակի վրա. «Նաիրի՞տն է հիմա հարցը, թոշակնե՞րն են: Այդ ամենը ածանցյալ է, ժողովո՛ւրդ, մի՞թե չեք հասկանում, որ երկիրը օկուպացված է: Մինչեւ չազատագրվի՝ ոչ մի թոշակ չի բարձրանա, ոչ մի երեխա ապագա չի ունենա: Ո՞նց է որ ընտանիքներում ամեն ինչ անում եք, իսկ հավաքվելով այստեղ՝ կարծես դառնում եք ամբոխ, կարծես նորից մանկապարտեզ եք ընկել: Էլի ոտանավորներ եք արտասանում, կուրծք եք ծեծում, էլի չե՞ք հասկանում ինչ եք անում»:

Նա հորդորեց հարգել ու վերհիշել Սասնա ծռերի խոսքերը՝ սա ազատագրական պայքար է՝ երկիրն ապագաղութացնելու, ռուսական օկուպացիայից ազատելու համար. «Ցանկացած այլ կարգախոս սուտ է, ցանկացած միտք հիմա անիմաստ է, մինչեւ Հայր մերի պես առավոտից իրիկուն քնելուց եւ արթնանալու չասել՝ իմ երկիրը օկուպացված է, ի՞նչ իրավունք ունեմ ես խոսել այլ բաների մասին: Ժամերով ապուշ-ապուշ կեղծ պաթետիկ ճառեր եք լսեցնում, հերիք եղավ, բոլ եղավ»:

Խզմալյանը հայտարարեց, որ Ազատության հրապարակում հավաքվածքների ամեն 10-րդը ԿԳԲ-ի գործակալ է: Խզմալյանը կոշտ տոնով հարցրեց՝ ինչո՞ւ ՌԴ-ից եկող վտանգը վրացիները, ուկրաինացիները, մոլդովացիները հասկացան, հայերը՝ չէ. «Ինչո՞ւ եք թույլ տալիս, որ նորից բոլշեւիկները եւ չեկիստները գան ու ձեր գլուխը արդուկեն, թույլ մի՛ տվեք դա: Ճանապարհը ասված է՝ միացեք ազգային ազատագրական պայքարին: Դա նշանակում է, որ մենք գիտակցում ենք ով է մեր թշնամին եւ թույլ չենք տա, որ մեզ կեղծ թիրախներով վազեցնեն աջուձախ»:

Նա վստահեցրեց՝ ռուսն ու թուրքը նորից միացել են, Արցախի պլան են մեզ առաջարկում. «Նրանց ասենք ոչ: Այո ասենք նրանց, ումից նրանք վախենում են, իսկ իրենք վախենում են պատժամիջոցներից.: Ընդամենը ԱՄՆ դեսպանը այստեղի միլիցեքի վրա պատժամիջոց է սահմանել, նրանք ոչ միայն չեն կարողանա ԱՄՆ եւ շենգեն երկրներ մեկնել, նրանք անգամ իրենց բանկային հաշիվները չեն կարողանա բացել, դա՛ է պայքարը, հարվածե՛նք նրանց գրպանին: Մենք միանում ենք քաղաքակրթությանը, դուրս ենք գալիս այս անիծված չարիքի կայսրությունից: Սա է ազատագրական պայքարը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Մենք իսկապես օկուպացված ենք արդեն մի քանի հարյուր տարի, բոլորին հայտնի թեր ու դեմ դրսեւորումներով: Եւ միթե հենց այսօր պիտի պահանջենք դեօկուպացիա? Ենթադրենք ռուսը ձեռքերը լվաց ու գնաց: Սահմանապահ զորքն ու Գյումրու բազան էլ ադրիբջան ,,հրավիրվեց,, համապատասխան ,,բազարի,, դիմաց (որն, անկասկած, հենց այդպես էլ կլինի:) Հետո թե ինչ տեղի կունենա, թող հարգելի Խզմալյանը ինքն իր համար պատկերացնի: Միայն կխնդրեմ որ չմտածի թե էրդողն ու ալին եվրոպացիներից կամ Հռոմի պապից շատ են ամաչում: Եվ ավելի շատ եմ խնդրում լոզունգ հնչեցնողները թող մի քիչ մտածեն թե ինչի հետ են խաղում այս խառը ժամանակներում: Կարծում եմ ,,Սերժ Հեռացիր,, – ը մեզ պիտի բավարարի այս պահին:

  2. Garegin says:

    Ստրկամետ մոտեցում, տիրոջը փոխելու ձևով:

  3. Տիրոջը չենք փոխում։ Ցանկանում ենք ազատ եւ անկախ լինել; իսկ հետո ում հոտ կորոշվի բարեկամանալ դա ցույց կտա մեր նկատմամբ այլ երկրների ունեցած դիրքորոշու ից

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031