Այսօր՝ օգոստոսի 12-ին, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել Ադրբեջանի ԶՈւ Թարթառի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, Աղաև Հաֆիզ Ասիֆ օղլուն (Ağayev Hafiz Asif oğlu):
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան մասին որևէ տվյալ չի հայտնել:
Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը:
Զինծառայողը Ադրբեջանի Լերիկ շրջանի Շինգեդուլան (Şingədulan) գյուղից էր։
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ`«razm.info»-ի կայքում