Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերը զենքով մտան, բայց իրենց պատճառով ոչ մի հայ մարդու արյուն չթափվեց». Գագիկ Սարուխանյան

Օգոստոս 12,2016 22:55

ԱԻՄ-ական Գագիկ Սարուխանյանն այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց, որ այսօր ցանկացած բակում, ցանկացած բեսեդկայում, որ լսենք, այնպիսի մտքեր կասեն, որ ԱԺ-ում կերազեն այդպիսի մտքեր ունենալ. «Ուրեմն ինչ է պակասում՝ մտքից դեպի նպատակը՝ կամքը: 25 տարի իշխանությունն արել է ամեն ինչ, որ ժողովուրդը տեր չկանգնի իր իրավունքներին, զբաղված լինի իր ամենօրյա հացով: Անարդարությունը տիրել է ամենուր: Այն դատավորը, որն ավելի անխիղճ է եղել՝ պաշտոնը բարձրացել է, այն ոստիկանը, որը ավելի լավ է ծառայել իր տիրոջը եւ ոտնահարել է քաղաքացու իրավունքը՝ ավելի բարձր պաշտոն է ստացել: Այս ամեն ինչի գաղտնիքը բաղկացել է մի բանի մեջ՝ կոտրել հայ ժողովրդի կամքը: Բայց իրենք սխալվեցին, չհաշվարկեցին, որ հայ ժողովրդի արգանդը միշտ էլ ծնելու է հերոսներ՝ «Սասնա ծռեր» տղաների նման»:

Գագիկ Սարուխանյանը տարօրինակ հայտարարություն արեց: Նա ասաց, թե Սասնա ծռերը զենքով մտան, բայց իրենց պատճառով ոչ մի հայ մարդու արյուն չթափվեց՝ չհիշատակելով առնվազն Արթուր Վանոյանի մասին. «Անգամ իրենք զենքերը վայր դրեցին: Վարուժան Ավետիսյանն ասաց՝ չենք ուզում որեւիցե հայ մարդու արյուն թափվի: Իրենց ակցիան ուղղված է մի բանի, որ մենք բոլորս արթնանանք: Հիմա մենք էլ պետք է արթնացնենք մեր կողքի քնած մարդուն, որ այստեղ լինի ոչ թե 50 հազար, այլ՝ 500 հազար մարդ: Մենք պետք է ողողենք փողոցները, բայց՝ բացառապես խաղաղ ցույցերով: Ով կոչ կանի զինված գործողությունների՝ նա կսադրի»:

Նա ասաց, որ պետք է կարողանանք այնպես ինքնակազմակերպվենք, որ որեւէ մեկը չկարողանա սադրի. «Դրա համար պետք է մեծ ուշադրություն: Վաղվանից կսկսենք հստակ գործել: Վստահության կառավարությունը պետք է ձեւավորվի այն մարդկանցով, որոնք նվիրված են եղել պայքարին եւ ոչ մի կեղտոտ գործի մեջ ներգրաված չեն եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031