Այսօր Ազատության հրապարակում միջադեպ եղավ: Մի կին բարձրացավ հարթակի վրա ու սկսեց կռիվ անել, թե ժողովուրդը ձեզնից հոգնել է, միկրոֆոնը փոխանցեք: Նրա խոսքերով՝ «Ժողովրդի ձայնը պիտի լսե՛ք»:
Մի քանի կանայք սկսեցին բողոքել, բարձրանալ հարթակ, նրանց չէր հաջողվում իջեցնել:
Մի պահ հարթակում անկառավարելի վիճակ ստեղծվեց: Երկու կանայք նույնիսկ սկսեցին իրար հրմշտել ու հրել: Հարթակից մի մարդ հայտարարեց, որ միկրոֆոնն ինքն է բերել զոհողությունների գնով. «Ինչ եք կանգնել կռիվ անում: Միկրոֆոնն ազատ է, ով ուզում է, կարող է ներկայանալ ու խոսել: Ոչ մեկը չի կարող արգելի: Եթե միտք ունես՝ արի ասելու, պետք չի մի մարդ տասը անգամ ելույթ ունենա: Մենք բոլորս հավասար ենք»:
Կարդացեք նաև
Ի վերջո իրավիճակը հարթվեց: Միկրոֆոնին մոտեցավ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ