Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյան, հեռացիրը» մեզ ոչ մի տեղ չի տանի. Կարեն Վարդանյանը հիշեցրեց «Լեւո՛ն, հեռացիրն ու «Քոչարյան, հեռացիրը»

Օգոստոս 12,2016 22:22

Այսօր ԼՂՀ հակամարտության արդի փուլը. Իրականություն եւ հեռանկարներ թեմայով քննարկման ընթացքում ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը հայտարարեց՝ ՀՀ-ում պետք է իշխանությունը շտապ զիջի իր դիքերը. «Մենք արժանապատվության կռիվ պետք է տանք: Պատրա՞ստ ենք գնալ իշխանափոխության, եթե պատրաստ չենք, գնալու ենք հերթական անգամ աղոթելու: Կուսակցություններից ոչինչ չունենք պահանջելու»:

Բժիշկ Շմավոն Վեզիրյանն ասաց. «Այս մոտեցումը, որը տեսնում ենք, նոր չի: Առաջին նախագահն էլ նույն մոտեցումը ցուցաբերեց, եւ այն ժամանակ մեր ռազմաքաղաքական էլիտան՝ հանձինս Վազգեն Սարգսյանի, նրան իշխանությունից գցեց: Անցած 19 տարիներին ԿԳԲ-ն աստիճանաբար այդ ռազմաքաղաքական էլիտայի ողնաշարը կոտրեց»:

Նա ասաց, որ այժմ իրական էլիտա պետք է ձեւավորվի եւ գործնական քայլեր անի: Նա առաջարկեց, որ Շուշիի հռչակագրում, որի համար ստորագրահավաք կազմակերպվեց, «գոնե Վիտալի Բալասանյանի ասածի նման մի տող ավելացվի, որ ամեն ստորագրողն ասի՝ եթե պատերազմ խաղան եւ տարածք տան՝ անձամբ հող հանձնողին կգնդակահարենք»:

Արցախի Ազգային ժողովի առաջին եւ երկրորդ գումարման պատգամավոր Ներսես Օհանջանյանն ասաց՝ ինչ էլ խոսենք, հանգելու ենք մի կետի՝ դա իշխանափոխության հարցն է. «Ինչ իղձեր, ինչ ցանկություններ էլ մեր ազգը դարերով ցանկացել է իրականացնել, միշտ էլ դրածո իշխանությունների պատճառով այդպես էլ մնացել է երազանք: Ինձ թվում է, մենք քայլեր պիտի ձեռնարկենք, որ Սասնա ծռերի առաջացրած հոգու ճիչի շնորհիվ ամբողջ ազգին վերազարթոնք պատճառենք ու սա ճիշտ հունի մեջ դրվի: Մենք պետք է մարտավարություն որոշենք, եթե ազգային էլիտա ենք մեզ հաշվում ու տեր կանգնենք Ազատության հրապարակի երիտասարդության այն բոլոր ձգտումներին, որ ըմբոստացել ու ընդվզել են: Պիտի ուղղորդենք: Սա ոստիկանապետական երկիր է, քրեաօլիգարխիկ համակարգ, պետք  է մենք համատեղ ուժ ստեղծենք, որ կարողանանք իրավիճակ թելադրել»:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանն էլ, ընդհակառակը, գտնում է, որ «Սերժ Սարգսյան, հեռացիրը» մեզ ոչ մի տեղ չի տանի. «Շատ լավ հիշում եմ Լեւոն հեռացիր, Քոչարյան հեռացիրը»: Նա ասաց, որ դա արհեստական թեմա է, մեզ շեղում են՝ վերամիավորված Հայաստանի սուվերեն երկիր սարքելու թեմայից. «Երբ ասում են՝ չենք հանձնի, հանձնած է, հենց սկսում ես խոսել չհանձնելու մասին, ուրեմն դու հոգեպես համաձայնել ես հանձնելու հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031