Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանության պաշտոնյան ԱԱԾ գրություն է ուղարկել «Սասնա ծռեր» խմբի անդամի վերաբերյալ. Արայիկ Պապիկյան

Օգոստոս 12,2016 22:11

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի կալանքի դեմ որոշման բողոքի քննությունը:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը բողոքը մերժելու ոչ մի հիմք չի տեսնում:

«Փաստորեն մենք արդեն երկրորդ մերժումն ունեցանք Վերաքննիչ դատարանի կողմից՝ առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ: Որոշումը ամբողջությամբ չեմ կարդացել, բայց հաշվի առնելով, որ կալանքի համար հիմք էր ծառայել ընդամենը ոստիկանության մի պաշտոնյայի գրություն, այդ հիմքով դիտարկեցին հիմնավոր կասկածի արտահայտություն ու որոշեցին, որ Աշոտ Պետրոսյանը պետք է շարունակի կալանքի մեջ մնալ»,- Aravot.am-ին ասաց փաստաբանը:

Նա մերկապարանոց հայտարարություն համարեց այն հիմնավորումները, թե իբր Աշոտ Պետրոսյանը պետք է մնա կալանքի տակ, որ փախուստի չդիմի:

Թե ոստիկանության որ պաշտոնյան է դիմել ԱԱԾ Աշոտ Պետրոսյանին կալանքի տակ պահելու գրությամբ ու գրությունում ինչ հիմնավորումներ կային, փաստաբանը չասաց՝ բացատրելով, որ նախաքննության գաղտնիքներ են:

Արայիկ Պապիկյանը Վերաքննիչի որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031