Սեդրակ Նազարյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանը ֆբ-ում հաղորդագրություն են տարածել.
«Սասնա Ծռեր խմբի անդամ Սեդրակ Նազարյանին, ով հրազենային վիրավորումից բուժում էր ստանում Էրեբունի բժշկական կենտրոնում մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով։
Ս.Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իրեն պարզ չէ, հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 օր ապօրինի զրկվել է ազատությունից և արտաքին աշխարհի հետ որևէ կապից, մինչ օրս չի ճանաչվել տուժող և իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում։
Ներկա պահին Ս.Նազարյանին տեղափոխում են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նախաքննական մարմնի միջնորդության քննարկման դատական նիստին։
Կարդացեք նաև
Ս.Նազարյանի պաշտպաններ
Լուսինե Սահակյան
Երվանդ Վարոսյան