Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հիվանդանոցային բուժումը շարունակում է 4 տուժած

Օգոստոս 12,2016 21:45

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով տուժածներից այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 4-ը։

Վերակենդանացման բաժանմունքում է նրանցից մեկը` հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով կրծքային-որովայնային հրազենային վիրավորում ստացած ոստիկանը։ Օգոստոսի 7-ին նրան թիվ 1 համալսարանական կլինիկայից տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, քանի որ պոլիօրգանային անբավարարության հետևանքով հեմոդիալիզի անհրաժեշտություն էր առաջացել։ Երեկ կազմակերպված հերթական կոնսիլիումի ժամանակ առաջատար մասնագետները քննարկեցին հիվանդի բուժման ռազմավարությունը։ Որոշեց, որ այս պահին վիրահատական միջամտության անհրաժեշտություն չկա։

Զինյալ խմբի անդամին այսօր «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ։

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժումը շարունակում են մեկական տուժածներ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031