«Մեր միակ ճիշտ երաշխիքը մեր հայկական բանակն է, որին պետք է փայփայենք, սիրենք՝ նորածին մանուկի նման: Թե այսօր ինչ է կատարվում Հայաստանում, մենք բոլորս էլ տեսնում ենք, միամիտ չենք: Մենք ոչ մեկս միամիտ չենք, մեկը քաղաքական դիվիդենտ է ձեռք բերում, մեկը չգիտեմ ինչեր է ստեղծում ապագայի համար, մեկը փող է աշխատում, կարծելով, թե վայելելու է: Պետք է ազգովի հասկանանք՝ ոչ մեկը իր միլիոնները չի վայելելու, եթե մենք չունենանք մեր իրական գարանտը՝ մեր պետականությունը պահպանելու»,- այսօր ԼՂՀ հակամարտության արդի փուլը. Իրականություն եւ հեռանկարներ թեմայով քննարկման ժամանակ ասաց ԼՂՀ-ից ժամանած Վաչագան Զաքարյանը:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց, որ այսօր նորաձեւ է դարձել ուրիշներին մեղադրելը, ՌԴ-ին մեղադրելը. «25 տարվա պետությունը գոնե պետք է ունենա դիվանագիտություն, հետախուզություն եւ այլն, նա չպիտի իրեն թույլ տար, որ ՌԴ-ն իրեն խաբեր: Եվ այսօր, երբ սլաքն ուզում են ուղղել ՌԴ-ի կողմը, որ այս է ուզում անել, այն, դե կներեք, թույլ չտայիք, պետություն էիք: Սլաքը պետք է ուղղել այսօրվա մեր իշխանություններին, որ թույլ են տվել դա:
Ավետիք Իշխանյանը հայտարարեց, որ տեղեկություններ ունի, աղբյուրը չի բացահայտի, բայց շատ լուրջ է իրավիճակը. «Ես ձեզ վստահաբար եմ ասում, հատուկ հանձնարարություն է տրվել բոլոր տիպի ինստիտուտներին նախապատրաստելու հանձնումը: Շատ լուրջ է վիճակը: կարո՞ղ ենք մենք դիմադրել՝ արժանի կլինենք լինելու պետություն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կամաց կամաց սկսվում է ժողովրդի աչքերը բացվել, Հայաստանում կատարվելիք դերասանություններից: Չեմ հավատում ոչ մեկին, Չեմ վստահում ոչ մեկին, բոլորը ՎԱՃԱՌՎԱԾ ԵՆ: Չեմ տեսնում մեկին ով սրտացավորեն, գրագետ եւ հոգատար կլինի Հայաստանի թեկուզ 1սմ հողակտորին: Ներկայիս Գյումրին ձեզ բոլորիտ շատ գեղեցիկ օրինակ: Օրինակներ են բերում այս կամ այն երկրից: ԱՄՆ-ում ջրի վրա կամուրջը փուլ եկավ մարդիք միքանի ամսում կառուցեցին, իսկ Գյումրին արդեն շուտով 30 ամյակը կնշվի դեռ նույն քար ու քանդ վիճակն է, էլ ուր մնաց Ղարաբաղը: Սրանց չի կարելի սպանել, պիտի նստեցնեն ու հաշվետվություն տան ամբողջ ազգին իրենց սիրելի Հ1 կամ այլ մնացած հեռուստաալիքով եւ բացատրություն պահանջեն: Խլելով անգամ վերջին լուման թող ապրե ինչպես բոլոր մարդիք ՀՀ-ում: Յուրաքանչյուր ոք կռվում է ՀՀ-ում իր թշնամու դեմ, բայց մոռանում ենք, որ մեր ամենամեծ թշնամին ներսում է: Տվեք հողերը հետ, եվ չմոռանաք պատրաստել հաջորդ հողատարծքները՝ Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջ տարածքով: Այդ 4 օրվա պատրեազմը գումարած այս մի քանի օրվա լարվածությունը որը խայտառակ արեց ամբողջ աշխարհի դեմ Հայ ազգին, դրանք բոլորը ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ էին որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեին ամենագլխավոր Ղարաբաղյան հարցից: Բայց ինչպես ասվում է եւ ասվելու է եւ պիտի ասվի Հայը խելք չունի չի էլ ունենա: Քանի դեռ ձգտում է անիմաստ եւ անօրինակ եւ չկայացած բառերից կախ ընկնել, չհակսանալով դրանց իմաստն ու նպատակը: https://www.youtube.com/watch?v=OP79lw47ETk